ԱՄՆ մետաղադրամներ
From Wikipedia, the free encyclopedia
ԱՄՆ մետաղադրամներ, Միացյալ Նահանգների դրամահատարանում հատված մետաղադրամները։ Թողարկվում են 1792 թվականից[2] մինչ օրս։
2010 թվականի երկրորդ կեսի դրությամբ լայն շրջանառության մեջ են հետևյալ անվանական արժեքներով մետաղադրամները.
- 1 ցենտ (1 ¢) - գործածական անվանումը՝ փենի (անգլ.՝ penny),
- 5 ցենտ (5 ¢) - գործածական անվանումը՝ նիկել (անգլ.՝ nickel),
- 10 ցենտ (10 ¢) - նկատի ունենալով անվանական արժեքի նշանակությունը՝ կիրառվում է դայմ (անգլ.՝ dime) անվանումը (առաջացել է 19-րդ դարում՝ ֆրանսերեն disme բառից, թարգմանաբար նշանակում է «տասանոց», «տասներորդ մաս»),
- 25 ցենտ (25 ¢) - նկատի ունենալով անվանական արժեքի նշանակությունը՝ կիրառվում է քուորթեր (անգլ.՝ quarter անվանումը (թարգմանաբար նշանակում է քառորդ),
- 1 դոլար ($1) - գործածական անվանումը՝ բաք (անգլ.՝ buck):
50 ցենտ (50 ¢) արժողության մետաղադրամները (նկատի ունենալով անվանական արժեքի նշանակությունը՝ կիրառվում է հալֆ (անգլ.՝ half) անվանումը, որը թարգմանաբար նշանակում է «կես») հատվում են ոչ մեծ քանակով, հիմնականում՝ հավաքորդների համար, և միայն չնչին քանակությամբ մետաղադրամներ են հայտնվում շրջանառության մեջ։
Հատվում են նաև հուշադրամներ, հոբելյանական և ներդրումային մետաղադրամներ։