Ազատության ասպետ մրցանակ
From Wikipedia, the free encyclopedia
Ազատության ասպետ մրցանակ (լեհ.՝ Rycerz Wolności), լեհական միջազգային ամենամյա մրցանակ, որը շնորհվում է «հանրաճանաչ անձանց, որոնք նպաստել են գեներալ Կազիմիր Պուլավսկու դավանած արժեքներին՝ ազատությանը, արդարությանն ու Ժողովրդավարությանը»։ Ստեղծվել է 2005 թվականին «Կազիմիր Պուլավսկու անվան հիմնադրամի» կողմից, որը արտաքին քաղաքականության և միջազգային անվտանգության հարցերում մասնագիտացած շահույթ չհետապնդող վերլուծական կենտրոն է։ Մրցանակաբաշխ հանձնաժողովը հիմնադրամի նախագահ Զբիգնիյու Պիսարսկու[1] գլխավորությամբ պարգևատրում է դափնեկիրներին գեներալ Պուլավսկու սրի (լեհ.՝ karabela) ձեռագործ կրկնօրինակներով։ Պարգևատրման արարողությունը տեղի է ունենում ամեն տարի Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում, իսկ մրցանակը հանդիսանում է լեհական արտաքին քաղաքականության և մարդու իրավունքների ամենակարևոր մրցանակներից մեկը[2][3]։
Ազատության ասպետ մրցանակ | |
---|---|
Տեսակ | պարգև |
Երկիր | Լեհաստան |
Հիմնադրվել է | 2005 |
Պարգևադրող | The Casimir Pulaski Foundation? |
Շնորհվում է | Ամենամյա |
Առաջին շնորհում | 2005 թվական |