Աթիքըս Ֆինչ
Հարփըր Լիի «Ծաղրասարյակ սպանելը» վեպի գլխավոր հերոս / From Wikipedia, the free encyclopedia
Աթիքըս Ֆինչ, 1960 թվականին խաղաղության պուլիտցերյան մրցանակակիր «Ծաղրասարյակ սպանելը» գրքի գլխավոր կերպար, որը ստեղծվել է Հարփըր Լիի կողմից։ Աթիքըսը իրավաբան է, որն ապրում է Ալաբամայի Մեյքոմ գավառում։ Նա Ջիմ Ֆինչի և Ջին Լուիզ Ֆինչի (Սրաչուկ) հայրն է։ Դատարանում պաշտպանում է աֆրոամերիկացի Թոն Ռոբինսոնի շահերը, որը մեղադրվում էր սպիտակամորթ Մյելլա Էվելին բռնաբարելու մեջ։ Կերպարի համար նախատիպ է հանդիսացել հեղինակի հայրը, որը նույնպես իրավաբան էր և պաշտանել էր սևամորթի շահերը մեծ հայտնիություն ձեռք բերած դատի ժամանակ[1]։ «Book» ամսագիրը իր «1900 թվականից ի վեր 100 լավագույն գրական հերոսները» ցանկում Աթիքըսին համարում է 20-րդ դարի 7-րդ լավագույն գրական կերպարը[2][3]։ Գրքի էկրանավորումից հետո 2003 թվականին Ամերիկայի կինոարվեստի ինստիտուտը Աթիքըս Ֆինչին ճանաչել է ամերիկական կինոյի մեծագույն կերպարի։ Կերպարին 1962 թվականին մարմնավորել է Գրեգորի Պեկը, ինչից հետո ստացել է Օսկար լավագույն դերասանի համար[4]։
Աթիքըս Ֆինչ | |
---|---|
Տեսակ | գեղարվեստական անձ, գրական հերոս և կինոհերոս |
Հեղինակ | Հարփըր Լի |
Ներկայացված է | Ծաղրասարյակ սպանելը և Go Set a Watchman? |
Սեռ | արական |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Երեխաներ | Jem Finch? և Scout Finch? |
Մասնագիտություն | փաստաբան |
Դերը կատարել են | Գրեգորի Փեք |
Atticus Finch Վիքիպահեստում |