Ալդո Մորո
From Wikipedia, the free encyclopedia
Ալդո Ռոմեո Լուիջի Մորո (իտալ.՝ Aldo Romeo Luigi Moro, սեպտեմբերի 23, 1916(1916-09-23)[1][2][3][…], Մալիե, Լեչե, Ապուլիա, Իտալիա[4] - մայիսի 9, 1978(1978-05-09)[1][3][5][…], Հռոմ, Իտալիա), Իտալիայի վարչապետ 1963-1968 և 1974-1976 թվականներին, Քրիստոնեական-դեմոկրատական կուսակցության անդամ, կաթոլիկ։ Մորոյի գոծունեության տարիներին ամբողջ թափով ընթանում էր Սառը պատերազմը։ Իտալիայում մշտական ներքաղաքական ճգնաժամերը և մաֆիաների գործունեությունները բնութագրվում էին որպես հումանիստական նախաձեռնություններ, որոշ ժամանակ անց այս ամենը գրավեց ոչ միայն իտալացիների ուշադրությունը, այլև աշխարհաքաղաքական հակառակորդներ ԱՄՆ-ին և ԽՍՀՄ-ին։ 1978 թվականին Կարմիր բրիգադներ արմատական խմբավորումը սպանեց Քրիստոնեական-դեմոկրատական կուսակցության ազգային խորհրդի նախագահ Մորոյին[8], որը հանդիսանում էր Իտալիայում կառավարության ձևավորման ժամանակահատվածում աշխարհի ամենահայտնի քաղաքական գործիչներից մեկը, նա առաջինն էր, ով արևմուտքում առաջ քաշեց ձախերի և կոմունիստների միջև «պատմական փոխզիջման» գաղափարը[9][10][11]։
Ալդո Մորո իտալ.՝ Aldo Moro | |
Կուսակցություն՝ | Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Բարիի համալսարան (1939) |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, դիվանագետ և պրոֆեսոր |
Դավանանք | կաթոլիկություն |
Ծննդյան օր | սեպտեմբերի 23, 1916(1916-09-23)[1][2][3][…] |
Ծննդավայր | Մալիե, Լեչե, Ապուլիա, Իտալիա[4] |
Վախճանի օր | մայիսի 9, 1978(1978-05-09)[1][3][5][…] (61 տարեկան) |
Վախճանի վայր | Հռոմ, Իտալիա |
Թաղված | grave of Aldo Moro |
Քաղաքացիություն | Իտալիա և Իտալիայի թագավորություն |
Ի ծնե անուն | իտալ.՝ Aldo Moro |
Ամուսին | Eleonora Chiavarelli? |
Զավակներ | Agnese Moro?, Maria Fida Moro?, Giovanni Moro? և Anna Moro? |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Համաձայն բրիտանական The Guardian ամսագրի և Եվրոպայում ահաբեկչության հետազոտության առաջին լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Մինո Պեկորելլիի (սպանվել է Մորոյի մահից մեկ տարի անց) Ապենինյան թերակղզում ահաբեկչության վերաբերյալ կատարված հետազոտությունների` Իտալիայում տեղի ունեցող գործողություններին քաղաքական հանցագործներից բացի կարող էին խառնված լինել նաև սովետական և ամերիկյան հատուկ ծառայությունները[12][13]։
1978 թվականի մայիսի 9-ին Մորոյի սպանության անմիջական մասնակիցներ Պրոսպերո Գալլինարին (1951-2013) և Մարիո Մորետտին (ծնված 1946) դատապարտվեցին ցմահ ազատազրկման, միաժամանակ 1990-ական թվականներին վաղաժամկետ պայմանականորեն ազատ արձակվեցին։