Ալեքսանդր VI (լատին․՝ Alexander PP. VI; մինչև Պապ ձեռնադրվելը՝ Ռոդրիգո Բորջիա (իտալերեն արտասանությամբ) (կատ.՝ Roderic de Borja i Borja, իսպ.՝ Rodrigo de Borja y Borja, իտալ.՝ Rodrigo Borgia); ենթդ․ հունվարի 1, 1431[1][2], Խատիվա, Kingdom of Valencia, Արագոնյան թագ[3] - օգոստոսի 18, 1503[4][1], Հռոմ, Պապական մարզ), Հռոմի պապ 1492 թվականի օգոստոսի 11-ից մինչև 1503 թվականի օգոստոսի 18։ Եղել է իսպանական Բորջիա ծագում ունեցող երկրորդ Հռոմի պապը[7]։
Արագ փաստեր Ալեքսանդր VI լատին․՝ Alexander PP. VI, Ծնվել է ...
Ալեքսանդր VI
լատին․՝ Alexander PP. VI |
---|
|
Ծնվել է | ենթդ․ հունվարի 1, 1431[1][2] |
---|
Ծննդավայր | Խատիվա, Kingdom of Valencia, Արագոնյան թագ[3] |
---|
Մահացել է | օգոստոսի 18, 1503[4][1] (72 տարեկան) |
---|
Մահվան վայր | Հռոմ, Պապական մարզ |
---|
Գերեզման | Սանտա Մարիա դի Մոնսերատո |
---|
Քաղաքացիություն | Արագոնյան թագ |
---|
Մայրենի լեզու | կատալաներեն |
---|
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի[5] |
---|
Կրթություն | Բոլոնիայի համալսարան |
---|
Մասնագիտություն | կաթոլիկ քահանա և կաթոլիկ սարկավագ |
---|
Ծնողներ | հայր՝ Jofré Llançol i Escrivà?, մայր՝ Isabel de Borja y Cavanilles?[6] |
---|
Զբաղեցրած պաշտոններ | Հռոմի Պապ, Կարդինալների քոլեջի դեկան, Կարդինալների քոլեջ կամերլենգո, Ալբանոյի կարդինալ-եպիսկոպոս, Roman Catholic Archbishop of Valencia?, առաքելական ադմինիստրատոր, Վալենսիայի արքեպիսկոպոսության առաքելական կառավարիչ, Պորտո և Սանտա Ռուֆինա կարդինալ-եպիսկոպոս, առաքելական ադմինիստրատոր, առաքելական ադմինիստրատոր, cardinal-deacon?, cardinal-deacon?, cardinal protodeacon?, աբբա, Archpriest of the Basilica di Santa Maria Maggiore? և առաքելական ադմինիստրատոր |
---|
Երեխաներ | Պետրո Լուիջի, Չեզարե Բորջիա, Ջովաննի Բորջիա, Լուկրեցիա Բորջիա, Ջոֆրե Բորջիա, Ջիրոլամա Բորջիա, Իզաբելա Բորջիա, Ջովաննի Բորջիա, Լաուրա Օրսինի և Ռոդրիգո Բորջիա |
---|
Alexander VI Վիքիպահեստում |
Փակել
Զգալիորեն ընդարձակել է պապի կողմից հսկվող Պապական մարզի սահմանները՝ վերածելով կենտրոնացված պետության։ Նրա համար պապականության աշխարհիկ հետաքրքրությունները, իր հարազատների բարձրացումը և Վատիկանի դիվանագիտական կապերի ընդլայնումը ավելի մեծ հետաքրքրություն էին առաջացնում, քան եկեղեցու բարեկարգումը և նրա բարոյական հեղինակության պահպանումը։
Վերածննդի դարաշրջանում հանդես եկած մի շարք պապերի նման նա նույնպես եղել է պահպանողական և զբաղվել է հերետիկոսության վերացմամբ։