Ալեքսիթիմիա
From Wikipedia, the free encyclopedia
Ալեքսիթիմիա (հին հունարեն՝ ἀ-՝ բացասական նշանակություն ունեցող նախածանց, λέξις՝ բառ, θυμός՝ զգացմունք, բառացիորեն «առանց բառերի զգացմունքների համար»), սեփական վիճակը բանավոր նկարագրելու, հաղորդելու դժվարություն[1]։
Կարող է հանդես գալ որպես անձի բնութագիր, որը ներառում է հետևյալ առանձնահատկությունները՝
- սեփական և այլ մարդկանց հույզերը սահմանելու և նկարագրելու (բանավոր ասելու) դժվարություն,
- հույզերի և մարմնական զգացողությունների տարբերակման դժվարություն,
- սիմվոլիզացիայի կարողության, մասնավորապես՝ երևակայության, նվազեցում,
- կենտրոնանացում հիմնականում արտաքին իրադարձությունների վրա՝ ի վնաս ներքին անհանգստություններին,
- հակվածություն դեպի հստակ, օգտակար, տրամաբանական մտածողության՝ զգացմունքային ռեակցիաների դեֆիցիտի դեպքում։
Այս բոլոր հատկանիշները կարող են դրսևորվել հավասարապես, կամ դրանցից մեկը կարող է գերակշռել։