Ալիխան Սմաիլով
From Wikipedia, the free encyclopedia
Սմաիլով Ալիխան Ասխանովիչ (ղազ.՝ Смайлов Әлихан Асханұлы դեկտեմբերի 18, 1972(1972-12-18), Ալմաթի, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ), ղազախստանցի քաղաքական գործիչ, Ղազախստանի Հանրապետության վարչապետի առաջին տեղակալ-Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարար, Ղազախստանի Հանրապետության վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար (2022), Ղազախստանի վարչապետ։ 1994 թվականին ավարտել է Ղազախստանի Ալ-Ֆարաբի անվան պետական ազգային համալսարանը (1994) «Կիրառական մաթեմատիկա» մասնագիտությամբ։ 1996 թվականին Ղազախստանի Նախագահին առընթեր ստացել է պետական կառավարման մագիստրոսի աստիճան Ղազախստանի Հանրապետության մենջեմենթի, տնտեսագիտության և կանխատեսման ինստիտուտի կողմից։
Ալիխան Սմաիլով | |
Կրթություն՝ | Ղազախստանի համալսարան |
---|---|
Մասնագիտություն՝ | պետական ծառայող և քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | դեկտեմբերի 18, 1972(1972-12-18) (51 տարեկան) |
Ծննդավայր | Ալմաթի, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ղազախստան |
Պարգևներ | |
2022 թվականի հունվարի 5-ին Ղազախստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է Ղազախստանի Հանրապետության վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար։
2022 թվականի հունվարի 11-ին Ղազախստանի նախագահ Կասիմ–ժոմարտ Տոկաևի հրամանագրով` Ալիխան Սմաիլովը նշանակվել է Ղազախստանի վարչապետի պաշտոնում[1]։