Ալիս (գրական հերոս)
From Wikipedia, the free encyclopedia
Ալիս, Լուիս Քերոլի «Ալիսը Հրաշքների աշխարհում» (1865) մանկական վեպի և դրա շարունակության՝ «Ալիսը Հայելու աշխարհում»-ի (1871) գեղարվեստական կերպար և գլխավոր հերոս։ Վիկտորիանական դարաշրջանի մի երեխա` Ալիսը, ակամայից անցնում է ստորգետնյա արկածախնդրության միջով` այն բանից հետո, երբ պատահաբար ընկնում է դեպի հրաշքների աշխարհ տանող ճագարի բույնը, արդյունքում նա հայելու միջով քայլ է կատարում դեպի ցնորված աշխարհ։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալիս (այլ կիրառումներ)
Ալիս | |
---|---|
Տեսակ | գեղարվեստական անձ, գրական հերոս, advertising character? և ֆենթզի ֆիլմի կերպար |
Հեղինակ | Լուիս Քերոլ |
Ստեղծագործություն | Ալիսը Հրաշքների աշխարհում |
Ներկայացված է | Ալիսը Հրաշքների աշխարհում, Ալիսը Հայելու աշխարհում, Alice in Wonderland? և Alice in Wonderland? |
Սեռ | իգական |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Տարիք | յոթ տարեկան |
Ընտանիք | քույր, եղբայր |
Alice (Alice's Adventures in Wonderland) Վիքիպահեստում |
Կերպարը ստեղծվել է Քերոլի պատմած պատմություններով Լիդել քույրերին զվարճացնելու համար, մինչ ընկերոջ` Ռոբինսոն Դակվորթի հետ թիավարում էր Իզիսում և հետագա ուղևորությունների ընթացքում։ Չնայած նա կիսում է իր տվյալ անունը Ալիս Լիդելի հետ, գիտնականները համաձայն չեն այն բանի հետ, թե որքանով է նա Լիդելի հիման վրա։ Քերոլի կողմից բնութագրված` որպես «սիրող և մեղմ»,«բարեհամբույր բոլորին», «վստահելի» և «անզուսպ հետաքրքրասեր», Ալիսը տարբեր կերպ է դիտվել, որպես խելացի, դաստիարակված և հեղինակությանը թերահավատ մարդ, չնայած որոշ մեկնաբաններ նրա անձը համարում են ավելի բացասական կերպար[1]։ Նրա կերպարը փոխվեց «Ալիսը ստորգետնյա աշխարհում»-ից («Ալիսը հրաշքների աշխարհում»-ի նախնական տարբերակը), քաղաքական ծաղրանկարիչ Ջոն Թենիելի նկարազարդումների իր երկու «Ալիս» գրքերում։
Ալիսը ճանաչվել է որպես մշակութային կերպար։ Նա նկարագրվել է որպես սկիզբ 19-րդ դարի սովորական երեխայի գլխավոր հերոսից, իսկ երկու «Ալիս» գրքերի հաջողությունը ոգեշնչել է` խառնվածքով Ալիսային նման գլխավոր հերոսներով բազմաթիվ հրատարակված աշխատանքների, ծաղրերգությունների և ընդօրինակումների։ Նա մեկնաբանվել է տարբեր քննադատական մոտեցումներով, հայտնվել և վերաիմաստավորվել է բազմաթիվ հարմարեցումների մեջ, ներառյալ Ուոլթ Դիսնեյի ֆիլմը (1951)։ Նրա շարունակական կոչը վերագրվել է շարունակաբար վերստեղծվելու նրա ունակությանը։