Ալմա Մալեր-Վերֆել
From Wikipedia, the free encyclopedia
Ալմա Մալեր-Վերֆել (գերմ.` Alma Maria Mahler-Werfel, ծնյալ Ալմա Մարգարետա Մարիա Շինդլեր (Alma Margaretha Maria Schindler), օգոստոսի 31, 1879(1879-08-31)[1][2][3][…], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[4] - դեկտեմբերի 11, 1964(1964-12-11)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), ավստրիացի երգահան, գրող, հրատարակիչ, հասարակական գործիչ։
Ալմա Մալեր-Վերֆել | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | գերմ.՝ Alma Mahler-Werfel |
Ի ծնե անուն | գերմ.՝ Alma Maria Schindler |
Ծնվել է | օգոստոսի 31, 1879(1879-08-31)[1][2][3][…] Վիեննա, Ավստրո-Հունգարիա[4] |
Երկիր | Ցիսլեյտանիա, Ավստրիա[5] և ԱՄՆ |
Մահացել է | դեկտեմբերի 11, 1964(1964-12-11)[1][2][3][…] (85 տարեկան) Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] |
Գերեզման | Գրինցինգի գերեզմանատուն |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, նկարչուհի, կենսագիր, մոդել, գրող և արվեստի կոլեկցիոներ |
Ամուսին | Վալտեր Գրոպիուս, Գուստավ Մալեր և Ֆրանց Վերֆել |
Կայք | alma-mahler.com/engl/almas_life/almas_life.html |
Alma Mahler Վիքիպահեստում |
Վաղ հասակից դրսևորելով երաժշտական ձիրք՝ հեղինակել է առնվազն տասնյոթ երաժշտական ստեղծագործություն ձայնի և դաշնամուրի համար։
Պատանեկան տարիքում սիրահարվել է կոմպոզիտոր և դիրիժոր Ալեքսանդր ֆոն Ցեմլինսկուն, բայց նրանց հարաբերությունները երկար չեն ձգվել։ Ամուսնացել է կոմպոզիտոր Գուստավ Մալերի հետ, ով չէր խրախուսում նրա երգահանական փորձերը։ Երբ նրա արվեստագիտական ունակությունները խեղդվել են, վրա է հասել ընկճախտը։ Այդ շրջանում սիրարկած է ունեցել գերմանացի ճանաչված ճարտարապետ Վալտեր Գրոպիուսի հետ։ Մալերն սկսել է քաջալերել Ալմայի կոմպոզիտորական փորձերը, նրա որոշ գործեր նախապատրաստել է հրատարակման, բայց հաշտեցման այդ շրջանը երկար չի տևել. 1911 թվականին Մալերը մահացել է։ 1915 թվականին Ալման ու Գրոպիուսն ամուսնացել են, ունեցել երկու դուստր։ Գրոպիուսի հետ ամուսնության ժամանակ ևս Ալման սիրարկած է ունեցել; Նրա սիրո առարկան այս անգամ Ֆրանց Վերֆելն էր՝ ժամանակի ճանաչված գրողներից մեկը։ Ի վերջո՝ Ալման բաժանվել է Գրոպիոուսից և ամուսնացել Վերֆելի հետ։
1938 թվականին՝ անշլյուսից հետո, զույգն ստիպված էր լքել Ավստրիան, քանի որ հրեաների վիճակն այստեղ ևս անապահով էր դարձել (Ֆրանց Վերֆելը հրեա էր)։ Ալման ու Վերֆելը հանգրվանել են Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Կյանքի վերջին շրջանում Ալման հանդես է եկել որպես սալոնի տիրուհի, որը որոշակի դեր է խաղացել նախ՝ Նյու Յորքի ու Լոս Անջելեսի, այնուհետև՝ Վիեննայի արտիստական կյանքում։
Ունեցել է չորս երեխա` Մարիա Մալեր, Աննա Մալեր, Մանոն Գրոպիուս, Մարտին Գրոպիուս։