Ալ-Ջահիզ
From Wikipedia, the free encyclopedia
Ալ-Ջահիզ (776 / 159 հիջրա – 869 / 255 հիջրա) ամբողջական անուն՝ արաբ․՝ أبو عثمان عمرو بن بحر الكناني البصري, Աբու 'Օսման 'Ամր իբն Բահր ալ-Քաննանի ալ-Բասրի, արաբ մուսուլման մութազիլիական արձակագիր և գիտնական, ով իր ոչ գեղեցիկ արտաքինի համար ստացել է Ալ-Ջահիզ (արաբերեն՝ الجاحظ, չռված աչքերով, բվաչք) մականունը։ Նա ծնվել է Բասրայում։ Արաբական գեղարվեստական արձակի պատմության և «ադաբ» գրական ժանրի ստեղծման մեջ ահռելի է նրա դերը։ Ալ-Ջահիզը ձևավորեց ադաբի ամենակարևոր օրենքներից մեկը՝ գիտական և բարոյագիտական իրողությունները մատուցել զբաղեցնելով և զվարճացնելով ընթերցողին։
Արագ փաստեր Ալ-Ջահիզالجاحظ, Ծնվել է ...
Ալ-Ջահիզ الجاحظ | |
---|---|
Ծնվել է | 775[1] |
Ծննդավայր | Բասրա, Աբասյան խալիֆայություն |
Վախճանվել է | դեկտեմբեր 868[2] կամ հունվար 869 |
Վախճանի վայր | Բասրա, Աբասյան խալիֆայություն |
Գրական անուն | الجاحظ |
Մասնագիտություն | բանասեր, գրող, բանաստեղծ, կենսաբան, կենդանաբան և պատմաբան |
Լեզու | արաբերեն |
Ազգություն | արաբ |
Ժանրեր | երգիծանք |
Ուշագրավ աշխատանքներ | Նամակներ, Կլորության ու քառակուսիության գիրք, Կենդանիների գիրք, Ժլատների գիրք, Դրականը ու բացասականը և Q106489006? |
Al-Jahiz Վիքիպահեստում |
Փակել