Ախալցխայի ճակատամարտ (1828)
From Wikipedia, the free encyclopedia
Ախալցխայի ճակատամարտ (վրաց.՝ ახალციხე ბრძოლა, ռուս.՝ Ахалцихское сражение, թուրքերեն՝ Akhaltsikhe Savaşı), ճակատամարտ, որը տեղի է ունեցել 1828 թվականի օգոստոսի 9-ին (մեկ այլ աղբյուրում նշվում է օգոստոսի 21-ին) օսմանյան տիրապետության ներքո գտնվող Ախալցիխա (Վրաստանի ժամանակակից Ախալցխա քաղաք) բերդի շրջակայքում[1]։
Թվական | օգոստոսի 9 (21), 1828 |
---|---|
Մասն է | Ռուս-թուրքական պատերազմ (1828-1829) |
Վայր | Ախալցխա (ներկայիս Վրաստանի տարածքում) |
Արդյունք | Ռուսական զորքերի հաղթանակ |
Հակառակորդներ | |
Ռուսական կայսրություն | Օսմանյան կայսրություն |
Հրամանատարներ | |
Իվան Պասկևիչ | Քիոս Մեհմեդ փաշա |
Կողմերի ուժեր | |
9000-17 000 մարդ | 30 000 մարդ |
Ռազմական կորուստներ | |
մոտ 400 | 2000 սպանված, 500 գերեվարված |
Ընդհանուր կորուստներ |
Ճակատամարտը համարվում է 1828-1829 թվականներին ռուս-թուրքական պատերազմի կարևոր ռազմավարական մարտերից մեկը։ Ռուսական զորքերին գլխավորում էր հանրաճանաչ ռազմական առաջնորդ Իվան Պասկևիչը, իսկ օսմանյան ուժերին՝ Քիոս Մեհմեդ փաշան։
Վաղ առավոտյան բռնկված ծանր ամրպոպը ստիպում է երկու պետությունների բանակներին օգտագործել միայն սառը զենք։ Ռուսական զորքերը ի տարբերություն օսմանյանի շատ ավելի զարգացած էին և դա է պատճառը, որ ռուսները սակավ կորուստներով կարողացան գրավել Ախալցխա քաղաքը և նրա բերդը։
Օսմանյան զորքերը դիմել են փոխուստի միայն օգոստոսի 16-ին և այս օրն էլ համարվում է ճակատամարտի ավարտի ամսաթիվը։