Ամենաշատ վաճառված երաժշտական կատարողների ցանկ
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
Ցանկը ներառում է իր մեջ երաժշտական կատարողներ, որոնք ամենաքիչը վաճառել են 75 միլիոն ձայնագրում։ Երաժիշտները դասավորված են նվազման կարգով, ինչպես հայտարարված վաճառքներով, այնպես էլ ընդհանուր սերտիֆիկացված միավորներով։ Եթե երկու կամ ավել կատարողներ ունեն նույն թվով վաճառված ձայնագրումներ, ապա նրանք դասակարգվում են սերտիֆիկացված միավորների թվաքանակով։ 2017 թվականի դրությամբ թե՛ հայտարարված վաճառքներով, թե՛ սերտիֆիկացված միավորների վաճառքների թվով ամենաշատ վաճառված խումբը համարվում է The Beatles-ը, Մայքլ Ջեքսոնն ամենաշատ վաճառված մենակատարն է հայտարարված վաճառքների հիման վրա, իսկ Ռիհաննան՝ սերտիֆիկացված վաճառված միավորների թվով։