Անգլո-ֆրիզյան լեզուներ
From Wikipedia, the free encyclopedia
Անգլո-ֆրիզյան լեզուներ, ֆրիզների, անգլերի և Հյուսիսային ծովի ափերին բնակված արևմտագերմանական այլ ցեղերի խոսվածքների խումբը։ Ֆրիզների և անգլո-սաքսերի՝ մինչև 6-րդ դարը գոյություն ունեցած մերձավորությունները որոշակիորեն նպաստել է անգլերենի և ֆրիզերենի նկատելի առնչակցությանը։ Սրանք հատկապես մոտ են հնչյունաբանական համակարգով և բառապաշարով, որով էլ նրանք հեռանում են գերմաներենից[2]։
Անգլո-ֆրիզյան լեզուներ | |
---|---|
Տեսակ | լեզվաընտանիք |
Ենթադաս | արևմտագերմանական լեզուներ[1] և North Sea Germanic? |
Շրջաններ | Սկզբնապես՝ Անգլիա, Շոտլանդական դաշտավայր և Հյուսիսային ծովի ափեր՝ Ֆրիզլանդից մինչև Յուտլանդ։ Այսօր՝ ամբողջ աշխարհ։ |
Դասակարգում | Հնդեվրոպական լեզուներ
|
Եվրոպայում անգլո-ֆրիզյան լեզուների այժմյան տարածվածությունը Անգլիական լեզուներ Անգլերեն Շոտլանդերեն Ֆրիզյան լեզուներ Արևմտաֆրիզերեն Հյուսիսային ֆրիզերեն Զատերլանդյան ֆրիզերեն |
Այնուամենայնիվ, չնայած ընդհանուր ծագման՝ անգելերնն ու ֆրիզերենը հետագայում սկսում են տարբերվել, հիմնականում՝ անգլերենի վրա հին նորվեգերենի և նորմանդական ֆրանսերենի, իսկ ֆրիզերենի վրա՝ հոլանդերենի և ցածր գերմաներենի ազդեցությամբ։ Արդյունքում՝ ֆրիզերենն այսօր շատ ընդհանրություններ ունի հոլանդերենի և ցածր գերմանական բարբառների հետ, իսկ անգլերենը՝ ռոմանական և հյուսիս-գերմանական լեզուներին։