Անդրեյ Կոբյակով
From Wikipedia, the free encyclopedia
Անդրեյ Վլադիմիրովիչ Կոբյակով (բելառուս․՝ Андрэй Уладзіміравіч Кабякоў, նոյեմբերի 21, 1960(1960-11-21), Մոսկվա, ԽՍՀՄ), Բելառուսի պետական գործիչ, Բելառուսի վարչապետ 2014 թվականի դեկտեմբերի 27-ից մինչև 2018 թվականի օգոստոսի 18-ը։
Արագ փաստեր Կուսակցություն՝, Կրթություն՝ ...
Անդրեյ Կոբյակով | |
Կուսակցություն՝ | անկախ քաղաքական գործիչ |
---|---|
Կրթություն՝ | Բելառուսի պետական տնտեսագիտական համալսարան և Մոսկվայի ավիացիոն ինստիտուտ |
Մասնագիտություն՝ | տնտեսագետ, դիվանագետ, քաղաքական գործիչ և ճարտարագետ |
Դավանանք | ուղղափառություն |
Ծննդյան օր | նոյեմբերի 21, 1960(1960-11-21) (63 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Բելառուս |
Կայք՝ | government.by/en/prime-minister/ |
Պարգևներ | |
Փակել
2010 թվականի դեկտեմբերի 28-ից մինչև 2011 թվականի նոյեմբերի 8-ը զբաղեցրել Է Բելառուսի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը[1], 2011 թվականի նոյեմբերի 8-ից մինչև 2012 թվականի օգոստոսի 27-ը՝ Ռուսաստանի Դաշնությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը, 2012 թվականի օգոստոսի 27-ից՝ Բելառուսի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը[2], իսկ 2014 թվականի դեկտեմբերի 27-ից՝ Բելառուսի Հանրապետության վարչապետի պաշտոնը, որով փոխարինել է Միխայիլ Մյասնիկովիչին[3]։