Անխ
Հին եգիպտական հիերոգլիֆ / From Wikipedia, the free encyclopedia
Անխ, (եգիպտերեն՝ IPA: [ʕaːnax]; U+2625 ☥ կամ U+132F9 𓋹) նաև կյանքի շունչ, Նեղոսի բանալի կամ crux ansata (լատիներեն՝ «բռնակով խաչ»), հին եգիպտական հիերոգլիֆ, որը կարդացվում էր «կյանք» և ꜥ-ն-հ բաղաձայնների եռահնչյուն նշանն էր։
Անխը խորհրդանշում է հավերժական կյանքը[1]։ Եգիպտական աստվածները հաճախ պատկերվել են անխը շրջանից բռնած, կամ երկու ձեռքերում մեկական անխ բռնած՝ ձեռքերը խաչած կրծքին։ Անխ հանդիպում է համարյա բոլոր եգիպտական սրբերի՝ այդ թվում փարավոնների ձեռքին։ Այս պատճառով այն համարվում է վաղ կրոնական պրուլարիզմի խորհրդանիշ։ Բոլոր կրոնական ուղղությունները հավատում են հավերժական կյանքին։ Սա մեծ ազդեցություն է գործել 60-ական թվականների միստիցիզմի վրա, վերօգտագործվել որպես կրոնական հանդուրժողականության և բազմազանության նշան։