Անտոնիու Գուտեռեշ
From Wikipedia, the free encyclopedia
Անտոնիու Մանուել դի Օլիվեյրա Գուտեռեշ (պորտ.՝ António Manuel de Oliveira Guterres, ապրիլի 30, 1949(1949-04-30)[2][3][4][…], Լիսաբոն, Պորտուգալիա[1][5][6][…]), պորտուգալացի քաղաքական գործիչ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար (հունվարի 1, 2017)։ 1992-2002 թվականներին եղել է Պորտուգալիայի Սոցիալիստական կուսակցության գլխավոր քարտուղարը (անդամ՝ 1974 թվականից), 1995-2002 թվականներից՝ Պորտուգալիայի Հանրապետության վարչապետը, 1999-2005 թվականներին՝ Սոցիալիստական ինտերնացիոնալի նախագահը, 2005 թվականից՝ ՄԱԿ-ի հանձնակատարը՝ փախստականների գծով։ 2016 թվականի ապրիլի 7-ից Պորտուգալիայի պետական խորհրդատուն է։ 2016 թվականի հոկտեմբերի 5-ին հայտարարվեց Գուտեռեշի հաղթանակի մասին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քվեարկության արդյունքում կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնելու համար[16]։
Անտոնիու Գուտեռեշ պորտ.՝ António Guterres և պորտ.՝ António Manuel de Oliveira Guterres | |
Կուսակցություն՝ | Սոցիալիստական կուսակցություն[1] |
---|---|
Կրթություն՝ | Բարձրագույն տեխնիկական ինստիտուտ (1971)[1] |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի[1] |
Ծննդյան օր | ապրիլի 30, 1949(1949-04-30)[2][3][4][…] (75 տարեկան) |
Ծննդավայր | Լիսաբոն, Պորտուգալիա[1][5][6][…] |
Քաղաքացիություն | Պորտուգալիա[7][8][9] |
Ի ծնե անուն | պորտ.՝ António Manuel de Oliveira Guterres[10][11] |
Հայր | Virgílio Dias Guterres? |
Մայր | Ilda Cândida de Oliveira? |
Ամուսին | Catarina Marques de Almeida Vaz Pinto? |
Կայք՝ | antonioguterres.gov.pt |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Անտոնիու Գուտեռեշը 2013 թվականից Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամն է[17]։