Արսենալ (ֆուտբոլային ակումբ, Լոնդոն)
From Wikipedia, the free encyclopedia
Արսենալ (անգլ.՝ Arsenal Football Club), պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ, որը հանդես է գալիս անգլիական Պրեմիեր Լիգայում, հիմնադրվել է Լոնդոնի հյուսիսում։ Լինելով ամենահաջողված անգլիական թիմերից մեկը՝ նրանք հաղթել են 13 Առաջին դիվիզիոնի և Պրեմիեր Լիգայի տիտղոսներ և 10 Անգլիայի գավաթ։ «Արսենալը» Պրեմիեր Լիգայի միակ թիմն է, որն անցկացրել է մի ամբողջ մրցաշրջան առանց պարտության։
Արսենալ | ||||
Ամբողջական անուն | Arsenal Football Club | |||
---|---|---|---|---|
Մականուն(ներ) | Զինագործները (The Gunners) | |||
Գույներ | Կարմիր-ճերմակ | |||
Հիմնադրում | 1886, որպես Դայլ Սքուար | |||
Երկիր | Անգլիա | |||
Քաղաք | Լոնդոն | |||
Մարզադաշտ | Էմիրեյթս | |||
Տարողունակություն | 60,432[1] | |||
Տեր | Arsenal Holdings plc | |||
Նախագահ | Սիր Չիփս Կեսվիկ | |||
Մարզիչ | Միկել Արտետա | |||
Կայք | ||||
Լիգա | Պրեմիեր Լիգա | |||
2019-20 | 8-րդ | |||
|
Արսենալը հիմնվել է 1886 թվականին Վուլվիչում և 1893 թվականին դարձել է Ֆուտբոլային լիգայի առաջին հարավ-անգլիական թիմը։ 1913 թվականին նրանք հաստատվում են Լոնդոնի հյուսիսում Արսենալ մարզադաշտում։ 1930-ական թվականներին նրանք հաղթել են հինգ չեմպիոնական տիտղոս և երկու Անգլիայի գավաթ։ Իսկ 2006 թվականին նրանք հասան Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ։
2014 թվականին Forbes ամսագիրը հրապարակեց աշխարհի ամենահարուստ ֆուտբոլային ակումբների ցուցակը, որտեղ «Արսենալը» զբաղեցրեց 5-րդ տեղը։ Ակումբի արժեքը գնահատվում է $1,33 միլիարդ[2]։
«Արսենալի» գլխավոր մարզիչը 1996 թվականից մինչև 2018 թվականը Արսեն Վենգերն է եղել, այժմ՝ Միկել Արտետան։ Թիմի գործող ավագը Պիեռ Էմերիկ Օբամեյանգն է։