Բեննի Քարթեր
From Wikipedia, the free encyclopedia
Բեննի Քարթեր (անգլ.՝ Benny Carter, լրիվ անունը՝ Bennett Lester Carter, օգոստոսի 8, 1907(1907-08-08)[1][2][3][…], Հառլեմ, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - հուլիսի 12, 2003(2003-07-12)[1][2][3][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]), ամերիկացի ջազմեն, ջազի ողջ պատմության մեծագույն սաքսոֆոնահարներից մեկը[9]։
Բեննի Քարթեր | |
---|---|
Բնօրինակ անուն | անգլ.՝ Benny Carter |
Ի ծնե անուն | անգլ.՝ Bennett Lester Carter |
Ծնվել է | օգոստոսի 8, 1907(1907-08-08)[1][2][3][…] Հառլեմ, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Մահացել է | հուլիսի 12, 2003(2003-07-12)[1][2][3][…] (95 տարեկան) Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4] |
Ժանրեր | ջազ և սվինգ երաժշտություն[5] |
Մասնագիտություն | փողհար, սաքսոֆոնահար, կոմպոզիտոր, ջազ երաժիշտ, բենդ-լիդեր, դիրիժոր և ստուդիական երաժիշտ |
Գործիքներ | սաքսոֆոն[6][5], Շեփոր[6], կլառնետ[6] և ալտ սաքսոֆոն[5] |
Աշխատավայր | Հարվարդի համալսարան |
Լեյբլ | Columbia Records |
Կրթություն | Հարվարդի համալսարան և Փրինսթոնի համալսարան[6] |
Անդամակցություն | Benny Carter and His Orchestra? |
Պարգևներ | |
Կայք | bennycarter.com |
Benny Carter Վիքիպահեստում |
Փողհարել սովորել է իր հարևանից՝ Մայլի Բաբերից[10]։ Լայն ճանաչման է հասել 1920-ական թվականներին Ֆլեթչեր Հենդերսոնի բիգ բենդի համար մեղեդիներ գործիքավորելու շնորհիվ։ 1930-ական թվականներին Ջոնի Հոջեսի հետ լայն գործածության մեջ է դրել ալտ սաքսոֆոնը։ Բարձր են գնահատվել նաև նրա կատարումները որպես մենակատար փողհար։ Հռչակի, փառքի գագաթնակետին հասած երաժիշտին հրավիրել են աշխատելու Լոնդոնում՝ «Բի-բի-սի»-ում, և նա իր կատարումներով նպաստել է Մեծ Բրիտանիայում ջազի ժողովրդականության աճին[11]։ 1969 թվականից Բեննի Քարտերը դասախոսել է Փրինստոնի համալսարանում։ Միաժամանակ շարունակել է եռանդուն կերպով ելույթներ ունենալ և ձայնագրվել, և դա՝ նույնիսկ ութսուն, մինչև անգամ իննսուն տարին լրանալուց հետո։ 1986 թվականից սկսած՝ ութ անգամ առաջադրվել է հեղինակավոր «Գրեմի» մրցանակի և երկու անգամ հաղթող է ճանաչվել ու արժանացել այդ բարձր պարգևին։ 1987 թվականին նրան շնորհվել է պատվավոր Գրեմի մրցանակ՝ Grammy Lifetime Achievement Award՝ երաժշտական իր ողջ գործունեության ընթացքում ձեռք բերած նվաճումների համար։ 2000 թվականին էլ պարգևատրվել է արվեստի բնագավառում ԱՄՆ ազգային մեդալով։
Բեննի Քարթերի բիգ բենդի կատարումները հնչում են դասական մի շարք կինոնկարներում, այդ թվում՝ «Ամերիկացին Փարիզում» (1951) և «Կիլիմանջարոյի ձյուները» (1952) ֆիլմերում։