Բեռնհարդ Բյուլով
գերմանացի քաղաքական գործիչ / From Wikipedia, the free encyclopedia
Բյուլով (Biilow) Բեռնհարդ (մայիսի 3, 1849(1849-05-03)[1][2][3][…], Կլայն-Ֆլոտբեկ, Duchy of Holstein - հոկտեմբերի 28, 1929(1929-10-28)[1][2][3][…], Հռոմ, Իտալիայի թագավորություն[4]), իշխան, գերմանական պետական գործիչ, դիվանագետ։ 1900— 1909 թվականին եղել է ռայխսկանցլեր և Պրուսիայի մինիստր- պրեզիդենտ։ Բանվորական շարժումները ճնշելու համար 1903 թվականին պաշարողական դրություն մտցրեց Կրիմիչաուում (Սաքսոնիա) և զորքեր ուղարկեց գործադուլավորների դեմ։ Աշխարհի վերաբաժանման և համաշխարհային տիրապետության հասնելու նպատակով Բեռնհարդը հետամուտ էր Գերմանիայի ռազմական, հզորության ավելացման։ Գերմանացիների համար պահանջում էր «տեղ արևի տակ»։ Վարում էր գաղութային քաղաքականություն (Բաղդադի երկաթուղու շինարարությունը, զավթումները Չինաստանում և Խաղաղ օվկիանոսում), ձգտում էր ամրապնդել գերմանական իմպերիալիզմի դիրքերը Բալկաններում։ Բեռնհարդի կառավարության քաղաքականությունն ավելի սրեց Գերմանիայի հակասություններն Անգլիայի, Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ։ 1914— 1915 թվականներին Բեռնհարդը արտակարգ դեսպան էր Հռոմում։ Պատերազմից հետո հեռացել է քաղաքական ասպարեզից։
Բեռնհարդ Բյուլով գերմ.՝ Bernhard von Bülow | |
---|---|
Ծնվել է | մայիսի 3, 1849(1849-05-03)[1][2][3][…] |
Ծննդավայր | Կլայն-Ֆլոտբեկ, Duchy of Holstein |
Մահացել է | հոկտեմբերի 28, 1929(1929-10-28)[1][2][3][…] (80 տարեկան) |
Մահվան վայր | Հռոմ, Իտալիայի թագավորություն[4] |
Գերեզման | Nienstedten Cemetery |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Կրոն | բողոքականություն |
Կրթություն | Լոզանի համալսարան և Գրայֆսվալդի համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, դիվանագետ, պետական գործիչ և հեղինակ |
Ամուսին | Maria Beccadelli di Bologna? |
Ծնողներ | հայր՝ Բերնհարդ Էրնստ ֆոն Բյուլով |
Զբաղեցրած պաշտոններ | Պրուսիայի Կալվածատիրոջ տան անդամ, Imperial chancellor?, Պրուսիայի վարչապետ, կանցլեր և դեսպան |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Պրուսիայի գիտությունների ակադեմիա |
Ստորագրություն | |
Bernhard von Bülow Վիքիպահեստում |