Բիզ Սթոուն
From Wikipedia, the free encyclopedia
Քրիստոֆեր Այսեք «Բիզ» Սթոուն[1](անգլ.՝ Biz Stone, մարտի 10, 1974(1974-03-10), Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), Թվիթթերի, Օբվիըսի (Obvious), Մեդիումի և Ջելլիի համահիմնադիրն է։ Իր առաջին սթարթափը ստեղծել է 1999 թվականին և կոչել է Քսենգա (Xanga)։ Սթոունը Բեն Ֆինքելի հետ ստեղծել է իր մինչև հիմա եղած հավելվածներից վերջինը՝ Ջելլին։ Ջելլին գործարկվել է 2014 թվականին և բնորոշվում է որպես որոնողական գործիք այն առանցքային ենթադրությամբ, որ յուրաքանչյուր հարցի դեպքում կա մի մարդ, որն ունի պատասխան։ Սթոունը Ջելլիի գործադիր տնօրենն է։
Արագ փաստեր Բիզ Սթոուն, Ծնվել է ...
Բիզ Սթոուն | |
---|---|
Ծնվել է | մարտի 10, 1974(1974-03-10) (50 տարեկան) |
Ծննդավայր | Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրոն | անկրոնություն |
Կրթություն | Հյուսիսարևելյան համալսարան, Wellesley High School? և Բոսթոնի Մասաչուսեթսի համալսարան |
Մասնագիտություն | ստեղծագործական տնօրեն, գործարար, բլոգեր և համակարգչային գիտնական |
Զբաղեցրած պաշտոններ | founder? և angel investor? |
Կայք | bizstone.com |
Biz Stone Վիքիպահեստում |
Փակել