Բրեստ
From Wikipedia, the free encyclopedia
Բրեստ (բելառուս․՝ Брэст, լեհ.՝ Brześć) կամ Բրեստ Լիտովսկ, քաղաք Բելառուսի հարավ-արևմուտքում, Բրեստի մարզի վարչական կենտրոնը։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Բրեստ | |||||
բելառուս․՝ Брэст | |||||
| |||||
Երկիր | Բելառուս | ||||
Ենթարկում | վարչական կենտրոն | ||||
Մարզ | Բրեստի մարզԲրեստի մարզ | ||||
Ներքին բաժանում | Q14558423? և Q21580053? | ||||
Քաղաքապետ | Ալեքսանդր Ռագաչուկ[1] | ||||
Հիմնադրված է | X դար թ. | ||||
Առաջին հիշատակում | 1017[2][3] | ||||
Այլ անվանումներ | Բրեստի Բրեստ-Լիտովսկ | ||||
Մակերես | 146,12 կմ² | ||||
ԲԾՄ | 280±1 մետր | ||||
Կլիմայի տեսակ | Չափավոր ցամաքային կլիմա | ||||
Խոսվող լեզուներ | Բելառուսերեն | ||||
Բնակչություն | ▲344 470 մարդ (հունվարի 1, 2024)[4] | ||||
Ազգային կազմ | բելառուսներ — 82,13 % ռուսներ — 10,67 % ուկրաինացիներ — 4,16 % այլ — 3,04 % | ||||
Կրոնական կազմ | ուղղափառություն կաթոլիկություն | ||||
Տեղաբնականուն | բրեստացի | ||||
Ժամային գոտի | UTC+3 | ||||
Հեռախոսային կոդ | 8162 | ||||
Փոստային դասիչ | 224000 | ||||
Ավտոմոբիլային կոդ | 1 | ||||
| |||||
Քաղաքի ընդհանուր տարածքը կազմում է 146,12 կմ²։ Ըստ 2016 թվականի տվյալների քաղաքի բնակչությունը կազմում է 340 141 մարդ։
Գտնվում է երկրամասի հարավ-արևմուտքում՝ Մուխավեց և Արևմտյան Բուգ գետերի խառնատեղիում, Լեհաստանի հետ միջպետական սահմանի մոտ։ Խոշոր երկաթուղային հանգույց է, գետային նավահանգիստ Մուխավեց գետի վրա և կարևոր ավտոճանապարհային հանգույց։
Բրեստի ղեկավարը համարվում է քաղաքի կատարողական կոմիտեի նախագահը։ Այս պաշտոնը 2016 թվականի հունվարից զբաղեցնում է Ալեքսանդր Ռոգաչուկը։
Բրեստը հին և հարուստ պատմություն ունեցող քաղաք է։ Առաջին անգամ քաղաքի անունը հիշատակվել է 1017 թվականին՝ առաջին նովգորոդյան տարեգրություն մեջ, որը կոչվում էր «Յարոսլավը Բրեստից» (բելառուս․՝ «Ярославъ иде къ Берестию»)։
Քաղաքը գտնվում է Եվրոպական Միության և Եվրասիական Տնտեսական միության տարածքում։