Բրիթնի Սփիրս
From Wikipedia, the free encyclopedia
Բրիթնի Ջին Սփիրս (անգլ.՝ Britney Jean Spears, դեկտեմբերի 2, 1981(1981-12-02)[1][2][3][…], McComb, Փայկ շրջան, Միսսիսիպի, ԱՄՆ[4]), հանրահայտ ամերիկացի երգչուհի, ով համաշխարհային ճանաչում ստացավ, երբ 1999 թվականին թողարկեց իր առաջին ...Baby One More Time սինգլը։ Բրիթնին այդ ժամանակ ընդամենը 18 տարեկան էր ամերիկյան փոքրիկ Լուիզիանա քաղաքից։ Մինչ այսօր Բրիթնի Սփիրսը վաճառել է ավելի քան 100 միլիոն ձայնասկավառակ, 100 միլիոն սինգլ և սահմանել բազմաթիվ ռեկորդներ։
Բրիթնի Սփիրս | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Britney Spears |
Ի ծնե անուն | անգլ.՝ Britney Jean Spears |
Ծնվել է | դեկտեմբերի 2, 1981(1981-12-02)[1][2][3][…] (42 տարեկան) McComb, Փայկ շրջան, Միսսիսիպի, ԱՄՆ[4] |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | փոփ, դենս փոփ, էլեկտրոփոփ, թին փոփ, սինթիփոփ և EDM |
Մասնագիտություն | երգչուհի |
Երգչաձայն | սոպրանո |
Գործիքներ | վոկալ և դաշնամուր |
Գործունեություն | 1992–Ներկա օրերս |
Լեյբլ | RCA Records, Jive Records և Sony Music |
Կրթություն | Parklane Academy?, University of Nebraska High School? և Կատարողական արվեստի մասնագիտական դպրոց |
Անդամակցություն | Innosense? |
Ամուսին | Jason Allen Alexander?[5], Kevin Federline? և Սեմ Ասղարի[6] |
Պարգևներ | |
Կայք | britneyspears.com |
Ստորագրություն | |
Britney Spears Վիքիպահեստում |
Երգչուհու երկրորդ ձայնասկավառակը Oops!... I Did It Again ունեցավ ոչ պակաս հաջողություն քան առաջինը, այն գրանցվել է բոլոր ժամանակների ամենաշատ վաճառված ձայնասկավառակների ցանկում։ Ալբոմի վաճառքը ողջ աշխարհում կազմում է մոտ 24 միլիոն։ Բրիթնին բազմաթիվ անգամ խոստովանել է, որ իր ամենամեծ կուռքը դեռ մանկուց Մադոննան է եղել։ Իր առաջին երկու ալբոմներում Բրիթնին հավատարիմ էր փոփ երաժշտության ժանրին, սակայն 2001 թվականին իր թվով երրորդ Britney ալբոմը կրեց ոճային փոփոխություններ։ Britney-ին ներառում էր մեծ քանակությամբ R&B ոճի երգեր։ Փոխվել էր նույնիսկ Սփիրզի ձայնը, դառնալով ավելի ցածր ու Ջեքսոնական տիպի խզված։ 2003 թվականին Բրիթնին թողարկեց In The Zone ձայնասկավառակը, որը միանգամից հայտնվեց բոլոր հիթ-շքերթների առաջատար հորիզոնականներում։
2011 թվականի հունվարի 8-ին Բրիթնին հասարակությանը ներկայացրեց իր նոր Hold It Against Me սինգլը, որն արված է պարային փոփ ոճում։ Բրիթնիի նոր, թվով յոթերորդ ալբոմը լույս է տեսել 2011 թվականի մարտին։ 2012 թվականին Բրիթնին որպես ժյուրի մասնակցում է The X Factor USA հեռուստանախագծին։