Բրուքլինի թանգարան
From Wikipedia, the free encyclopedia
Բրուքլինի թանգարանը (անգլ.՝ Brooklyn Museum), պատկերասրահ է Նյու Յորքի Բրուքլին թաղամասում։ Իր 52.000 քմ տարածքով այն Նյու Յորքի երրորդ մեծ թանգարանն է իր տարածքով, իսկ թանգարանի հավաքածուն ներառում է ավելի քան 1.5 միլիոն արվեստի գործ[2]։ McKim, Mead and White ճարտարապետական ընկերության կողմից նախագծված և 1895 թվականին կառուցված շենքը ենթադրվում էր դառնալ աշխարհի ամենաընդարձակ պատկերասրահը։ Թանգարանն ի սկզբանե պայքարել է իր շինության ու հավաքածուի պահպանման համար, և միայն 20-րդ դարի վերջում մեծ վերանորոգումների շնորհիվ շարունակել է իր գործունեությունը։ Թանգարանում նշանակալի մաս են կազմում վաղնջական շրջանից պահպանված նմուշների հավաքածուները, հայտնի են եգիպտագիտության ավելի քան 3.000 տարվա գտածոներ։ Եվրոպական, աֆրիկյան, Օվկիանիայի և ճապոնական արվեստների հավաքածուները ևս նշանակալի տեղ ունեն թանգարանում։ Ամերիկյան արվեստը ներկայացված է ամենայն մանրամասնությամբ` սկսած գաղութային շրջանից։ Հավածուում ներկայացված արվեստագետներից են Մարկ Ռոթկոն, Էդվար Հոփերը, Նորման Ռոքուելը, Ուինսլոու Հոմերը, Էդգար Դեգան, Ջորջիա Օ’Քիֆը և Մաքս Վեբերը։ Թանգարանն ունի նաև «Քանդակների հիշատակի պարտեզ», որտեղ ներկայացված են Նյու Յորք քաղաքի ճարտարապետական փրկված տարրեր[2]։
Բրուքլինի թանգարան | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ |
Երկիր | ԱՄՆ[1] |
Տեղագրություն | Բրուքլին |
Մասն է | New York Art Resources Consortium |
Ղեկավարության նստավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Հասցե | 200 Eastern Parkway, Brooklyn, NY 11238 |
Հիմնադրվել է | 1897 |
Այցելուներ | 500 000 մարդ |
Կայք | brooklynmuseum.org(անգլ.) |