Գաբչիկովո-Նադմարոշի ամբարտակներ
From Wikipedia, the free encyclopedia
Գաբչիկովո-Նադմարոշի ամբարտակներ, Դանուբի վրա ամբարտակների կառուցման մասշտաբային նախագիծ։ Համաձայնեցվել է 1977 թվականի սեպտեմբերի 16-ի՝ Բուդապեշտի պայմանագրով Չեխոսլովակիայի սոցիալիստական հանրապետության և Հունգարիայի ժողովրդական հանրապետության միջև։ Նախագիծը նպատակաուղղված է եղել տարերային հեղեղումները կանխելուն, գետերով նավագնացությունը բարելավելուն և էկոլոգիապես մաքուր էլեկտրաէներգիա արտադրելուն։
Ավարտին է հասցվել ծրագրի միայն մի մասը Սլովակիայում, որը ստացել է Գաբչիկովոյի ամբարտակ անունը։ Հունգարիան նախ դադարեցրել, այնուհետև ընդհանրապես կասեցրել է նախագիծը՝ պայմանավորված բնապահպանական ու տնտեսական խնդիրներով[1]։ Սլովակիան անցել է այլընտրանքային տարբերակին, որը կոչվել է Տարբերակ C․ դրանով նախատեսվում էր Դանուբ գետի սահմանային վտակի հունի փոխումը։ Դա միջազգային վեճի առիթ է դարձել Սլովակիայի ու Հունգարիայի միջև։ Երկու կողմերն էլ դիմել են ՄԱԿ-ի Միջազգային դատարան։