Գարեջուրը Լեհաստանում
Լեհաստանի գարեջրի ավանդույթ և կոմերցիոն արտադրություն / From Wikipedia, the free encyclopedia
Գարեջուր Լեհաաստանում սկսել են արտադրել դեռ հին ժամանակներում, 10-րդ դարի վերջից։ Այն ունի ավանդույթների և կոմերցիոն գարեջրի արտադրության նշանակալի պատմություն։ Լեհաստանը Եվրոպայի երրորդ խոշորագույն գարեջրի արտադրողն է՝ արտադրելով 36,9 միլիոն հեկտոլիտր` զիջելով Միացյալ Թագավորությանը (49,5 միլիոն հլ) և հարևան Գերմանիային (103 միլիոն հլ)։
Գարեջուրը Լեհաստանում | |
---|---|
Տեսակ | aspect in a geographic region? |
Ենթատեսակ | գարեջուր |
Beers of Poland Վիքիպահեստում |
Լեհաստանը գարեջուր խմելու ավանդական երկրների շարքում առաջատարներից է։ 2018 թվականին նեկ շնչի հաշվով գարեջրի սպառմամբ Լեհաստանը չորրորդն է (100 լ) Եվրոպայում` Չեխիայից (141 լ), Ավստրիայից (107 լ) և Գերմանիայից (102 լ) հետո։ Ընդ որում, Լեհաստանը գարեջուր ներկրող 28 երկրներից 23-րդ տեղում է (վերջից 4-րդը)։ Ակցիզային տուրքից ստացված ընդհանուր եկամուտներով երրորդն է Եվրոպայում` Միացյալ Թագավորությունից և Ֆրանսիայից հետո (Պատկեր 8.3)[1]: