Գետտոները Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին
From Wikipedia, the free encyclopedia
Գետտոները Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, բնակելի տարածքներ գերմանական նացիստների ու նրանց դաշնակիցների վերահսկողության տակ գտնվող տարածքներում, ուր բռնի կերպով տեղափոխվում էին հրեաները՝ նրանց ոչ հրեա բնակչությունից մեկուսացնելու նպատակով։ Այդ մեկուսացումները եղել են այսպես կոչված «հրեական հարցի վերջնական լուծման» քաղաքականության մի մասը[1][2][3][4][5], որի շրջանակներում ոչնչացվել է շուրջ 6 մլն հրեա։