Գերբնական (հեռուստասերիալ, մրցանակների և անվանակարգերի ցանկ)
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
Ամերիկյան Գերբնական հեռուստասերիալի մրցանակները և անվանակարգերը։ Հեռուստասերիալը ստեղծել է Էրիկ Կրիպկեն, Ջարեդ Պադալեկիի (Սեմ Վինչեստեր) և Ջենսեն Էքլզի (Դին Վինչեստեր)՝ գլխավոր հերոսների օգնությամբ։ Սերիալը պատմում է երկու եղբայրների՝ գերբնական արարածների որսորդների մասին, ովքեր ճամփորդում են ԱՄՆ-ում սև գույնի 1967 թվականի Chevrolet Impala-ով՝ հետազոտելով գերբնական երևույթները, որոնցից շատերը քաղաքների լեգենդների մասին են, ինչպես նաև պայքարում են չար արարածների դեմ։
Սերիալի պրեմիերան տեղի է ունեցել 2005 թվականի սեպտեմբերի 13-ին The WB հեռուստաալիքի շրջանակներում։ 2006 թվականի սեպտեմբերին The WB հեռուստաընկերությունը միացավ UPN ալիքին, որի անվանումն էր The CW, և հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանը շարունակվեց 2006 թվականի սեպտեմբերի 28-ին CW ալիքի շրջանակներում։ ԱՄՆ-ում սցենարիստների գործադուլի պատճառով ֆիլմի շարունակումը հարցի տակ դրվեց, սակայն The CW հեռուստաալիքը մարտի 3-ին պաշտոնապես հայտարարեց այն մասին, որ հեռուստասերիալի չորրորդ եթերաշրջանը կնկարահանվի։ 2008 թվականի սեպտեմբերի 18-ին տեղի ունեցավ պրեմիերան։ 2009 թվականի սեպտեմբերի 10-ին սկսվեց 5-րդ եթերաշրջանը, որի վերջին սերիան ցուցադրվեց 2010 թվականի մայիսի 20-ին։ 2010 թվականի սեպտեմբերի 24-ին տեղի ունեցավ վեցերորդ եթերաշրջանի պրեմիերան, վերջին սերիան ցուցադրվեց 2011 թվականի մայիսի 20-ին։ 2011 թվականի սեպտեմբերի 23-ին տեղի ունեցավ 7-րդ եթերաշրջանի պրեմիերան, վերջին սերիան` 2012 թվականի մայիսի 18-ին։ 2014 թվականի փետրվարի 13-ին հայտարարվեց որ սերիալը երկարում է մինչև 10-րդ եթերաշրջանը[1]։
2006 թվականին սերիալը և նրա ստեղծող անձնակազմը տարբեր անվանակարգերի է արժանացել և տասնչորս հիմնական պարգևներ է ստացել, որոնք հեռուստատեսության հետ ինչ-որ կապ ունեին։ 2014 թվականի տվյալների համաձայն սերիալը ստացել է 140 անվանակարգ և 21 պարգև։