Գերմանիան Եվրատեսիլ երգի մրցույթում
From Wikipedia, the free encyclopedia
Գերմանիան մասնակցել է Եվրատեսիլ երգի մրցույթին սկսած 1956 թ., սակայն նա բաց է թողել 1996 թվականի Եվրատեսիլը, քանի որ Գերմանիան չի անցել նախընտրական փուլը և, հետևաբար, չի մասնակցել այդ տարվա մրցույթին։ Ոչ մի ուրիշ երկիր այդքան հաճախ չի ներկայացված եղել։ Մինչ Գերմանիայի վերամիավորումը 1990-ին, նա ներկայացվում էր որպես Արևմտյան Գերմանիա (Գերմանիայի Դաշնային Հանրապետության)։ Արևելյան Գերմանիան (Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետություն) չի մասնակցել մրցույթին։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Գերմանիան Եվրատեսիլ երգի մրցույթում | |
---|---|
Հեռուստաալիք | ՀԳՀ, ARD |
Նախընտրական փուլ | Unser Star für... |
Ելույթներ | |
Մասնակցումներ | 59 |
Առաջին ելույթ | 1956 |
Լավագույն արդյունք | 1 (1982, 2010) |
Վատագույն արդյունք | Վերջին (1964, 1965, 1974, 1995, 2005, 2015, 2016, 2022) |
Հղումներ | |
Գերմանիայի էջը Eurovision.tv կայքում |
Գերմանիան հաղթել է մրցույթը երկու անգամ։ 1982-ին և 2010-ին։ Թեև Գերմանիայի մասնակիցները ունեցել են սահմանափակ հաջողություններ համեմատ իրենց հարևանների, հանրային հետաքրքրությունը շարունակ բարձր է մնացել ու մնում։
Գերմանիան, Մեծ Բրիտանիաի, Իտալիայի, Ֆրանսիայի և Իսպանիայի հետ, «Մեծ Հինգ»-ի անդամ է, որոնք ավտոմատ կերպով անցնում են եզրափակիչ։
Եվրատեսիլ երգի մրցույթի կիսաեզրափակիչները հեռարձակում է ՀԳՀ-ը, իսկ եզրափակիչը հեռարձակում է ԱՌԴ-ի առաջին ալիքը։