Գլեն Միլլեր
From Wikipedia, the free encyclopedia
Գլեն Միլլեր (անգլ.՝ Alton Glenn Miller, մարտի 1, 1904(1904-03-01)[1][2][3][…], Clarinda, Այովա, ԱՄՆ[4] - դեկտեմբերի 15, 1944(1944-12-15)[2][3][7][…] կամ փետրվարի 15, 1944(1944-02-15)[8], Լա Մանշ[9])[14][15][16], սվինգի դարաշրջանի ամերիկացի անվանի տրոմբոնահար, գործիքավորող, կոմպոզիտոր, նվագախմբի ղեկավար։ Նրա ձայնագրությունները ամենաշատ վաճառվողն են եղել 1939-ից 1942 թվականներին, Glenn Miller Orchestra-ն էլ եղել է աշխարհում ամենանշանավորներից մեկը։ Միլլերի լավագույն կատարումներից են համարվել և համարվում In the Mood, Moonlight Serenade, Pennsylvania 6-5000, Chattanooga Choo Choo, A String of Pearls, At Last, I've Got a Gal In Kalamazoo, American Patrol, Tuxedo Junction, Elmer's Tune, Little Brown Jug ստեղծագործությունները.[17]: Վերոնշյալ չորս տարիների ընթացքում Գլեն Միլլերը ձայնագրել է առաջին տեղ զբաղեցրած 16 և լավագույն տասնյակում տեղ գրաված 69 հիթեր՝ այդ ցուցանիշով գերազանցելով մինչև անգամ Էլվիս Փրեսլիին, որն իր երաժշտական ողջ գործունեության ընթացքում ունեցել է լավագույն տասնյակում տեղ զբաղեցրած 38 հիթ, և «Բիթլզ»-ին (լավագույն տասնյակում տեղ գրաված 33 հիթ)[18][19][20]։
Գլեն Միլլեր | |
---|---|
Բնօրինակ անուն | անգլ.՝ Glenn Miller |
Ի ծնե անուն | անգլ.՝ Alton Glenn Miller |
Ծնվել է | մարտի 1, 1904(1904-03-01)[1][2][3][…] Clarinda, Այովա, ԱՄՆ[4] |
Երկիր | ԱՄՆ[5][6] |
Մահացել է | դեկտեմբերի 15, 1944(1944-12-15)[2][3][7][…] (40 տարեկան) կամ փետրվարի 15, 1944(1944-02-15)[8] (39 տարեկան) Լա Մանշ[9] |
Ժանրեր | ջազ[10], սվինգ երաժշտություն, բիգ բենդ[11][12] և բլյուզ |
Մասնագիտություն | ջազ երաժիշտ, բենդ-լիդեր, կոմպոզիտոր, երաժշտական գործիքավորող, դիրիժոր, օդաչու և ստուդիական երաժիշտ |
Գործիքներ | Տրոմբոն |
Լեյբլ | Bluebird Records և RCA Records |
Կրթություն | Բոուլդերի Կոլորադոյի համալսարան |
Անդամակցություն | Glenn Miller & His Orchestra? |
Ամուսին | Helen Dorothy Burger Miller? |
Պարգևներ | |
Կայք | glennmiller.org |
Glenn Miller Վիքիպահեստում |
1942 թվականին Միլլերը կամավորագրվել է ամերիկյան զինված ուժերին, որոնց կազմում մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին։ 1944 թվականի դեկտեմբերի 15-ին ինքնաթիռը, որ նրան տանում էր ֆաշիստներից ազատագրված Փարիզ, Լա Մանշի նեղուցի վերևում գտնված ժամանակ անհետացել է վատ եղանակի պայմաններում (անվանի երաժիշտը Ֆրանսիայի մայրաքաղաք էր մեկնում՝ պարզելու, թե կարո՝ղ է արդյոք իր կարիերան շարունակել այնտեղ)։ Միլլերը հետմահու պարգևատրվել է «Բրոնզե աստղ» մեդալով (մինչ այդ մարտական այլ պարգևների էլ էր արժանացել)։