Գյուստավ Ժեֆրուա
ֆրանսիացի գրող / From Wikipedia, the free encyclopedia
Գյուստավ Ժեֆրուա (ֆր.՝ Gustave Geffroy, հունիսի 1, 1855(1855-06-01)[1][2][3][…], Փարիզ - ապրիլի 4, 1926(1926-04-04)[1][3][4][…], Փարիզ), ֆրանսիացի լրագրող, արվեստաբան և գրող, Գոնկուրի ակադեմիայի հիմնադիրներից մեկը, հետագայում՝ ակադեմիայի տնօրենը։
Գյուստավ Ժեֆրուա ֆր.՝ Gustave Geffroy | |
---|---|
Ծնվել է | հունիսի 1, 1855(1855-06-01)[1][2][3][…] |
Ծննդավայր | Փարիզ |
Մահացել է | ապրիլի 4, 1926(1926-04-04)[1][3][4][…] (70 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ |
Գերեզման | Cimetière de Montrouge |
Քաղաքացիություն | Ֆրանսիա[5] |
Մայրենի լեզու | ֆրանսերեն |
Մասնագիտություն | լրագրող, արվեստագետ, գրող և արվեստի քննադատ |
Աշխատավայր | Gobelins Tapestry Manufactory? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Գոնկուրյան ակադեմիա |
Ստորագրություն | |
Gustave Geffroy Վիքիպահեստում |
Ծնվել է 1855 թվականի հունիսի մեկին Փարիզում։
Երիտասարդ տարիներին Ժեֆրուան աշխատել է La Justice թերթում, որը թողարկվում էր Ժորժ Կլեմանսոյի խմբագրության ներքո, որը դարձել է նրա ընկերը․ այդ թերթում նա սկզբում աշխատում էր որպես հասարակ լրագրող, բայց 1881 թվականից արդեն այնտեղ հանդես է եկել որպես գեղարվեստական քննադատ[6]։ Արիստիդ Բրիանը Ժեֆրուային նշանակել է Գոբելենների մանուֆակտուրայի կառավարիչ և Ժեֆրուան այդ պաշտոնում մնացել է մինչև մահ։
1881 թվականին լույս է տեսնում Ժեֆրուայի առաջին գիրքը՝ ֆրանսիացի բնագետ և նկարիչ Բեռնար Պալիսիի կենսագրությունը։
Ժեֆրուան այն քչերից էր, որը մամուլում աջակցում էր իմպրեսիոնիստներին։ 1883 թվականին նա ծանոթացել է Ալֆրեդ Սիսլեյի հետ և մեծ ակնարկ հրապարակել նրա ստեղծագործության մասին։
1886 թվականից Ժեֆրուան սկսում է նյութեր հավաքել Լուի Օգյուստ Բլանկի գիտական կենսագրության համար, այդ նպատակով նա սեպտեմբերին գնացել է Բել-Իլ-ան-Տեր, որտեղ պատահաբար ծանոթացել է Կլոդ Մոնեի հետ։ Նրանց բարեկամությունը ձգվել է երկար տարիներ և 1920 թվականին Ժեֆրուան հրատարակել է ընկերոջ ծավալուն կենսագրությունը[7]։ Մոտավորապես նույն ժամանակներից նա ծանոթանում է նաև Պոլ Սեզանի հետ և ակտիվորեն սկսում է զբաղվել իր ընկեր-նկարիչների նկարների հավաքորդությամբ։ 1889 թվականին հրատարակվում է Օգյուստ Ռոդենի ստեղծագործությանը նվիրված գիրքը։
1894 թվականին հրատարակվել է Ժեֆրուայի «Սիրտ և բանականություն» վեպը, իսկ 1987 թվականին լույս է տեսել Օգյուստե Բլանկին նվիրված գիրքը, որի վրա Ժեֆրուան աշխատել էր 10 տարի[8]։
1900 թվականին Ժեֆրուան դարձել է Գոնկուրի ակադեմիայի հիմնադիրներից մեկը, իսկ 1912 թվականից նա գլխավորել է այն մինչև իր մահը, որը վրա է հասել 1926 թվականի ապրիլի 4-ին Փարիզում։
Ժեֆրուի մյուս գրական աշխատություններից են Ալֆրեդ Սիսլեյի, Ժան Բատիստ Կամիլ Կորոյի, Օնորե Դոմիեի կենսագրությունները, Պիտեր Պաուլ Ռուբենսի ստեղծագործության մասին պատմող գիրքը[9], տասնմեկհատորանոց ակնարկ Եվրոպայի գեղարվեստի թանգարանների մասին, պատմական ակնարկ Բրետանիի մասին և այլն։
Ժեֆրուայի աշխատությունները մեծ նշանակություն են ունեցել իմպրեսիոնիզմի կայացման գործում, սակայն, Օ. Ռեյթերսվերդի դիտարկմամբ, Ժեֆրուան տվել է «գնահատականներ և դատողություններ, որոնք ավելի շուտ վկայում են խոր համակրանքի մասին, քան իմպրեսիոնիստների ստեղծագործության խոր ընկալման մասին»[10]։
Ժեֆրուայի կողմից հավաքված իմպրեսիոնիստների նկարների հավաքածուն նրա մահից հետո վաճառվել է աճուրդով։ Մի կտավ, որը ժամանակին պատկանել է նրան՝ Պոլ Սեզանի «Նատյուրմորտ խնձորներով», հետագայում հայտնվել է Էրմիտաժի հավաքածուում[11]։
1937 թվականին նրա պատվին անվանվել է Փարիզում մի փողոց։