Գուլզար
From Wikipedia, the free encyclopedia
Գուլզար (հինդի` ग़ुलज़ार, անգլ.՝ Sampooran Singh Kalra, իրական անունը` Սամպուրան Սինգհ Կալրա, օգոստոսի 18, 1934(1934-08-18)[1], Դինա, Jhelum District, Rawalpindi Division, Փանջաբ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն), հնդիկ ռեժիսոր, սցենարիստ և բանաստեղծ[5]։ Արժանացել է հինգ Ազգային կինոմրցանակի, 20 անգամ ստացել է Filmfare Awards-ի արձանիկներ՝ տարբեր անվանակարգերում, որից 11 անգամ ֆիլմերում հնչող երգերի լավագույն բառերի համար։ 2004 թվականին ստացել է Հնդկաստանի մեծությամբ երրորդ Պադմա Բհուշան պարգևը։ 2009 թվականին «Միլիոնատերը ետնախորշից» ֆիլմում հնչող լավագույն երգի համար արժանացել է «Օսկար» մրցանակի, իսկ նույն երգի համար 2010 թվականին արժանացել է «Գրեմմի» մրցանակին[6][7]։ 2014 թվականին արժանացել է հնդկական կինեմատոգրաֆի ամենաբարձր՝ Դադասահեբ Փհալկեի անվան պարգևին։
Գուլզար ուրդու՝ گلزار | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 18, 1934(1934-08-18)[1] (89 տարեկան) |
Ծննդավայր | Դինա, Jhelum District, Rawalpindi Division, Փանջաբ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն |
Քաղաքացիություն | Հնդկաստան |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր, բանաստեղծ, գրող, երգերի հեղինակ և երգերի հեղինակ |
Ընտրանի | Jai Ho? |
Ամուսին(ներ) | Րակհի Գուլզար |
Երեխա(ներ) | Մեղնա Գուլզար |
Պարգևներ և մրցանակներ | |