Դասական կիթառ
From Wikipedia, the free encyclopedia
Դասական (իսպանական, վեց լարային) կիթառ, լարային գործիք։ Կիթառների ընտանիքի գլխավոր ներկայացուցիչն է, իսկ ակուստիկ կիթառներինը՝ մասնավորապես։ Այն իր ժամանակակից տեսքով գոյություն ունի 18-րդ դարի երկրորդ կեսից և օգտագործվում է որպես մենակատար, անսամբլ և ուղեկցող գործիք։ Կիթառն ունի գեղարվեստական և կատարողական մեծ հնարավորություններ և տեմբրերի լայն տեսականի[1]։
Որակավորում | Ակուստիկ կիթառ |
---|---|
Հորնբոսթել-Զաքսի հանմակարգ | 321.322-5 |
Դասական կիթառն ունի վեց լար, որոնց հիմնական դասավորվածությունն է՝ e1, h, g, d, A, E (մի մեծ օկտավա, լյա, ռե փոքր օկտավա, սոլ, սի, մի առաջին օկտավա)։ Երաժշտության մի շարք վարպետներ փորձել են լրացուցիչ լարեր ավելացնել (Ֆերդինանդո Կարուլիի և Ռենե Լաքոթի տասը լարային կիթառը, Վասիլի Լեբեդևի տասնհինգ լարային կիթառը, ինը լարային կիթառը, ռուսական ակուստիկ նոր կիթառը և այլն), սակայն նման գործիքները լայն տարածում չեն ունեցել։