Դերնա (քաղաք)
From Wikipedia, the free encyclopedia
Դերնա (արաբ․՝ درنة Darnah), նավահանգստային քաղաք արևելյան Լիբիայում։ Քաղաքն ունի 80[6]-160[7] հազար բնակչություն։ Բարբարի ափի ամենահարուստ նահանգներից մեկի նստավայրն է եղել և շարունակում է մնալ Դերնա շրջանի շրջկենտրոնը՝ ավելի փոքր տարածքով։ Լիբիական քաղաքների մեջ Դերնան ունի յուրահատուկ բնություն, քանի որ գտնվում է կանաչ լեռների, Միջերկրական ծովի և անապատի միջև։ Քաղաքում բնակվում են զանազան ծագում ունեցող բնակիչներ։
Բնակավայր | ||
---|---|---|
Դերնա | ||
درنة | ||
Երկիր | Լիբիա | |
Քաղաքապետ | Աքրամ Աբդուլ Ազիզ[1] | |
ԲԾՄ | 2 մետր | |
Պաշտոնական լեզու | արաբերեն | |
Բնակչություն | 100,000[2]-150,000[3] մարդ (2011[4]) | |
Ժամային գոտի | UTC+2[5] | |
| ||
Այստեղ է տեղի ունեցել Դերնայի հանրահայտ ճակատամարտը 1805 թվականին, որը ԱՄՆ զինված ուժերի առաջին հաղթանակն է եղել օտար հողում։ Բերբերների առաջին պատերազմի ընթացքում տեղի ունեցած ճակատամարտում մի կողմից կռվել է մոտ 8 ԱՄՆ ծովային ուժեր և Միջերկրական ծովի 500 վարձկաններ և մյուս կողմից 4-5 հազար բերբերական զորքեր։
2014 թվականի հոկտեմբերին քաղաքի որոշ շրջաններ հայտնվել են Իրաքի և Լևանտի իսլամական պետության (ԻԼԻՊ) զինյալների վերահսկողության տակ[8]։ 2015 թվականի հունիսին Դերնայի մոջահեդների խորհուրդը պարտության է մատնել ԻԼԻՊ-ին և իր վերահսկողության տակ վերցրել քաղաքը մինչև Դերնայի ճակատամարտում (2018-2019) Լիբիայի ազգային բանակի կողմից դուրս մղվելը։