Դիրհամ, դիրհեմ կամ դրահ (արաբ․՝ درهم) արժույթի և զանգվածի միավոր։ Այն Մարոկկոյի և Արաբական Միացյալ Էմիրությունների արժույթների անվանումն է և արժութային ստորաբաժանման անվանումը Հորդանանում, Լիբիայում, Կատարում և Տաջիկստանում։ Այն պատմականորեն եղել է արծաթե մետաղադրամ։