Դոնալդ Սլեյտոն
տիեզերագնաց / From Wikipedia, the free encyclopedia
Դոնալդ Քենթ (Դիկ) Սլեյտոն (անգլ.՝ Donald Kent "Deke" Slayton, մարտի 1, 1924(1924-03-01)[1][2][3][…], Սպարտա, Վիսկոնսին, ԱՄՆ - հունիսի 13, 1993(1993-06-13)[1][3][4], Լիգ Սիթի), ամերիկացի տիեզերագնաց-օդաչու, ռազմաօդային ուժերի պաշտոնաթող մայոր։
Դոնալդ Սլեյտոն Donald Slayton | |||
Բնօրինակ անուն ազգանուն | Donald Slayton | ||
Մասնագիտություն | ԱՄՆ | ||
Տիեզերքում անցկացրած ժամանակը | 217 ժ 28 ր | ||
Ծնվել է | մարտի 1, 1924(1924-03-01)[1][2][3][…] | ||
Ծննդավայր | Սպարտա, Վիսկոնսին, ԱՄՆ | ||
Մահացել է | հունիսի 13, 1993(1993-06-13)[1][3][4] (69 տարեկան) | ||
Մահվան վայրը | Լիգ Սիթի | ||
Պարգևներ |
ԱՄՆ ռազմաօդային ուժերում ծառայության է անցել 1942 թվականին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939-1945) ժամանակ կատարել է 56 մարտական թռիչք։ Ավարտել է Մինեսոտայի համալսարանը (1949 թվականին ստացել բնական գիտությունների բակալավրի աստիճան), փորձարկող օդաչուների դպրոցը (1956 թվականին)։
ԱՄՆ-ի տիեզերագնացների խմբում ընդգրկվել է 1959 թվականին։ 1975 թվականի հուլիսի 15-25-ին, Թոմաս Ստաֆորդի և Վենս Բրանդի հետ, որպես ամերիկյան անձնակազմի անդամ (կցման խցիկի օդաչու), թռիչք է կատարել «Սոյուզ»-«Ապոլլոն» տիեզերական համակարգով։
Տիեզերքում եղել է 217 ժ 28 ր։