Դուկատ
From Wikipedia, the free encyclopedia
Դուկատ (իտալ.՝ ducato, լատին․՝ ducātus՝ դքսություն), եվրոպական երկրների մեծամասնության համար հնացած դրամական միավոր։ Առաջին անգամ թողարկվել է 1284 թվականին Վենետիկյան Հանրապետության կողմից՝ նմանակելով ֆլորենցիական ֆլորինին։ Այս մետաղադրամի ֆենոմենը այն է, որ դարերի ընթացքում դուկատին հաջողվել է խուսափել կոռոզիայից։ Եվրոպայի երկրների մեծամասնությունը 700 տարվա ընթացքում թողարկում էին դուկատներ՝ պահպանելով սկզբնական պարամետրերը (զանգվածը՝ 3,5 գրամ, ոսկու հարգը՝ 980)։ 986-րդ հարգի ոսկու ձուլվածքը ստացել է «դուկատային ոսկի» անվանումը։
Այն բանից հետո, երբ դուկատը ստացավ մեծ տարածում, մի շարք երկրներում սկսեցին թողարկել արծաթյա մեծ դրամներ, որոնց արժեքը համապատասխանում էր դուկատին։ Դրանց թվին են դասվում 17-18 դարերի հոլանդական դուկատոնները և իտալական դուկատոնեները։ Նաև որոշակի աղբյուրներում դրանց թվին է դասվում սիցիլիական դուկալեն։
Հին Ռուսաստանում առաջին ոսկյա մետաղադրամները նմանակվում էին հունգարական դուկատներից, ինչի շնորհիվ և ստացել են «ուգրիյան դուկատներ» անվանումը։ Պետրոս I-ի հատած առաջին ոսկյա դրամներն իրենց տվյալներով համապատասխանում էին դուկատի ստանդարտներին։ Մեծ ճանաչում են ստացան հոլանդական դուկատների պատճենները, որոնք հատվել էին 1735-1867 թվականներին Սանկտ Պետերբուրգի դրամահատարում։
2015 թվականի դրությամբ, որպես ներդրումային դրամներ, դուկատները շարունակում էին հատել միայն երկու երկիր՝ Ավստրիան և Նիդեռլանդները[1][2]։