Եվգենի Պրիգոժին
From Wikipedia, the free encyclopedia
Եվգենի Վիկտորովիչ Պրիգոժին (ռուս.՝ Евге́ний Ви́кторович Приго́жин, հունիսի 1, 1961(1961-06-01)[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2] - օգոստոսի 23, 2023(2023-08-23)[3][4][5], Kuzhenkino, Բոլոգովսկի շրջան, Տվերի մարզ, Ռուսաստան[6]), ռուս գործարար, օլիգարխ, համարվում է Ռուսաստանի Դաշնության նախագահ՝ Վլադիմիր Պուտինի ընկեր։ Ռուսական «Կոնկորդ» ընկերությունների խմբի ղեկավար և սեփականատեր։ Ռուսաստանի Դաշնության հերոս, Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության հերոս, Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության հերոս։
Եվգենի Պրիգոժին ռուս.՝ Евге́ний Ви́кторович Приго́жин | |
---|---|
Ծնվել է | հունիսի 1, 1961(1961-06-01)[1] |
Ծննդավայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2] |
Մահացել է | օգոստոսի 23, 2023(2023-08-23)[3][4][5] (62 տարեկան) |
Մահվան վայր | Kuzhenkino, Բոլոգովսկի շրջան, Տվերի մարզ, Ռուսաստան[6] |
Գերեզման | Porokhovskoye Cemetery[7] |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան[2] |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Կրթություն | ՍՊՊՔՖՀ Սանկտ Պետերբուրգի օլիմպիական վարժարան համար 1 |
Մասնագիտություն | ռեստորատոր, ռեստորատոր, ձեռնարկատեր, վարձկան, զորավար, innkeeper, նկարազարդող և billionaire |
Աշխատավայր | Վագներ խմբավորում[8] և Concord Management and Consulting? |
Ամուսին | Lyubov Prigozhina?[9] |
Ծնողներ | մայր՝ Վիոլետա Պրիգոժինա[10] |
Զբաղեցրած պաշտոններ | commanding officer? |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Պոլինա Պրիգոժինա[14], Pavel Prigozhin?[14] և Veronika Prigozhina?[15] |
Yevgeny Prigozhin Վիքիպահեստում |
Վերահսկում է Վագների խումբը՝ Ռուսաստանի կառավարության կողմից աջակցվող մասնավոր ռազմական կազմակերպություն, որը մասնակցում է ռազմական հակամարտություններին Աֆրիկայում, Սիրիայում, Ուկրաինայում և աշխարհի այլ տարածաշրջաններում, ինչպես նաև համգործակցում է մի շարք ընկերությունների հետ, որոնք մեղադրվում են 2016 և 2018 թվականներին ԱՄՆ ընտրություններին միջամտելու մեջ (Internet Research): Ըստ Bellingcat-ի, The Insider-ի և Der Spiegel-ի հետաքննության՝ Պրիգոժինի գործողությունները սերտորեն կապված են Ռուսաստանի պաշտպանության նախարարության և Գլխավոր հետախուզական վարչության հետ։ «Կոնկորդ» ընկերությունը Ռուսաստանում զբաղվում էր պետության բարձրագույն պաշտոնյաների սննդի մատակարարմամբ, ինչի շնորհիվ նա ԶԼՄ-ներում ստացել է «Պուտինի խոհարար» մականունը[16][17]։ «Դելովոյ Պետերբուրգ» հրատարակությունը 2019 թվականի միլիարդատերերի վարկանիշում Վ. Պրիգոժինին 72-րդ տեղում է տեղադրել՝ նրա կարողությունը գնահատելով 14,6 միլիարդ ռուբլի[18]։ 2016 թվականին նա մտել է Սանկտ Պետերբուրգի 30 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակի մեջ ըստ «Город 812» (հայ.՝ քաղաք 812) հրապարակման[19]։
Պրիգոժինը համբավ ձեռք բերեց որպես «բոտ ֆերմաներ» ստեղծող։ 2016 թվականից ինքը գտնվում է Միացյալ Նահանգների, 2020 թվականից՝ Եվրամիության և Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների ներքո[20], 2022 թվականից՝ Ավստրալիա[21], Կանադա[22], Նոր Զելանդիա[23] և Ճապոնիա[24]։ 2022 թվականի հուլիսին ԱՄՆ Պետական դեպարտամենտ հայտարարեց 10 միլիոն դոլար պարգև Պրիգոժինի և ինտերնետ հետազոտությունների գործակալության 12 այլ աշխատակիցների մասին տեղեկությունների համար՝ կապված ԱՄՆ-ում քաղաքական և ընտրական գործընթացներին միջամտելուն[25]։ Հետաքննությունների դաշնային բյուրոնառաջարկում է մինչև 250 000 ԱՄՆ դոլար պարգև՝ նրան ձերբակալելուն աջակցելու համար[26]։
2022 թվականին, Ռուսաստանի կողմից Ուկրաինայի տարածքի ներխուժման ընթացքում, Պրիգոժինն անձամբ այցելեց ռուսական գաղութները՝ Վագների ՊՄԿ-ի համար զինվորներ հավաքագրելու՝ Ուկրաինայի հետ պատերազմին մասնակցելու նպատակով[27][28][29]։
2022 թվականի վերջին Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծը Պրիգոժինին ճանաչել է տարվա մարդ կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի ոլորտում[30]։