Երազատեսությունը գրականության մեջ
From Wikipedia, the free encyclopedia
Այս հոդվածն ընտրվել է 2019 թվականի տարվա լավագույն հոդված։
Երազատեսությունը գրականության մեջ (արվեստում), տարածված սյուժե, գրական հնարք, որը հանդիպում է առասպելներում, էպոսներում, կրոնական տեքստերում, պատմական ժամանակագրություններում, բելետրիստիկայում և տարբեր ժողովուրդների պոեզիայում՝ սկսած հնագույն ժամանակներից[1]։
Որպես գրական հնարք՝ երազատեսությունը «ծառայում է ամենաբազմազան նպատակների ֆորմալ ձևավորման և ամբողջ ստեղծագործության գեղարվեստական կոմպոզիցիայի ու նրա բաղկացուցիչ մասերի, գործող դեմքերի գաղափարախոսական և հոգեբանական բնութագրերի և, վերջապես, ներկայացնում է հենց հեղինակի հայացքները»[2]։