Երկրաբանական կտրվածք
From Wikipedia, the free encyclopedia
Երկրաբանական կտրվածք՝ երկրաբանական պրոֆիլ, երկրակեղևից որևէ տեղամասի մակերևույթից խորք գնացող ուղղաձիգ հատվածք։ Սովորաբար կազմվում է երկրաբանական կառուցվածքային տարրերի տարածումներին ուղղահայաց։ Հնարավորություն է ընձեռում բացահայտելու տվյալ տեղամասի խորքային կառուցվածքը։ Երկրաբանական քարտեզի ու դրան կից եկրաբանական կառուցվածքի հորիզոնական և ուղղաձիգ մասշտաբները հիմնականում համընկնում են։ Շերտերի մեղմ թեքության և փոքր հզորության դեպքում եկրաբանական կառուցվածքի ուղղաձիգ մասշտաբը, հորիզոնականի համեմատ, հաճախ մեծացվում է 2, 5, 10 անգամ։ Երկրաբանական կառուցվածքի ճշգրտությունը և ընդգրկման խորությունը կախված է կտրվածքի գծով դիտվող ապարների արմատական մերկացումերի և հանքափորվածքների քանակից, երկրաֆիզիկական չափումների որակից, տվյալ շրջանի երկրաբանական կառուցվածքի բարդության և ուսումնասիրվածության աստիճանից։