Զիկա վիրուս
From Wikipedia, the free encyclopedia
Զիկա վիրուս, ֆլավիվիրիդե վիրուսների ընտանիքի անդամ[9][10]։ Տարածվում է Aedes տեսակի ցերեկային ակտիվություն ունեցող մոծակներով, ինչպիսին են՝ A. aegypti և A. albopictus[9]: Այս անունը գալիս է Ուգանդայի Զիիկա անտառի անվանումից, որտեղ վիրուսը առաջին անգամ մեկուսացվել է 1947 թվականին[11]։ Զիկա վիրուսը առնչվում է դենգե, դեղին տենդերին, Ճապոնական էնցեֆալիտին և Արևմտյան Նեղոսի վիրուսներին[11]։ 1950 թվականից սկսած հիվանդությունը տարածվել է Աֆրիկայից Ասիա ընկած նեղ հասարակածային գոտում։ 2007-ից 2016-ը վիրուսը տարածվում է դեպի արևելք, Խաղաղ օվկիանոսի երկայնքով դեպի Ամերիկա, 2015–16-ին բերելով Զիկա վիրուսի էպիդեմիայի[12]։
Զիկա վիրուս | |
---|---|
Տեսակ | տաքսոն |
Փոխանցման ձև | մոծակների միջոցով փոխանցվող[1] |
Հետևանք | զիկա վիրուսային վարակ[2] և Միկրոցեֆալիա[3] |
Վարակ տարածող | A. aegypti?[4], A. albopictus?[5], A. africanus?[6] և Aedes hensilli?[7] |
Անվանվել է | Zika Forest?[8] |
Zika virus Վիքիպահեստում |
Ինֆեկցիան, որը հայտնի է որպես Զիկա տենդ կամ Զիկա վիրուսի հիվանդություն, հաճախ անախտանիշ է, կամ դրսևորվում է միայն թույլ սիմպտոմատիկայով, որը դենգե տենդի[9] մեղմ ձևի է նման։ Քանի որ սպեցիֆիկ բուժում գոյություն չունի, Պարացետամոլը և հանգիստը կարող են օգնել ախտանիշները հաղթահարելու հարցում[13]։ 2016 թվականի տվյալներով հիվանդությունը հնարավոր չէ կանխել դեղամիջոցներով կամ պատվաստմամբ[13]։ Զիկա վիրուսը կարող է տարածվել հղի կնոջից երեխային։ Սա կարող է հանգեցնել միկրոցեֆալիայի, ուղեղի ծանր մալֆորմացիաների և այլ բնածին դեֆեկտների[14][15] առաջացմանը։ Զիկա ինֆեկցիաները մեծահասակների շրջանում կարող են հանգեցնել հազվադեպ հանդիպող Գիյեն-Բարեի համախտանիշի[16] զարգացմանը։
2016-ի հունվարին, ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները, հրապարակեցին ուղեցույցներ հիվանդությունով ախտահարված երկրներում կանխարգելման միջոցների մասին, և ուղեցույցներ հղի կանանց համար, այդ թվում նաև քննարկելով ճամփորդության հետաձգման հարցը[17][18]։ Այլ կառավարություններ և առողջապահական կազմակերպություններ ևս հայտնել են իրենց անհանգստությունը ճամփորդությունների վերաբերյալ[19][20][21], մինչդեռ Կոլումբիան, Դոմինիկական Հանրապետությունը, Պուերտո Ռիկոն, Էլ Սալվադորը և Ճամայկան խորհուրդ են տալիս կանանց հետաձգել հղիությունը, մինչև ռիսկերի մասին ավելի շատ ինֆորմացիա ունենալը[20][22][23][24]։