Զվարճանքի զբոսայգի
հանգստի գոտի՝ ատրակցիոն խաղերով, մշակութային այլ ենթակառուցվածքներով / From Wikipedia, the free encyclopedia
Զվարճանքի զբոսայգի (ատրակցիոնների զբոսայգի, թեմատիկ զբոսայգի), հավաքական տերմին, որն առանձնանում է որոշակի թվով ատրակցիոնների և զվարճանքի այլ տեսակների միևնույն տարածքում գտնվելով։ Զվարճանքի այգին տարբերվում է քաղաքային զբոսայգիներից և մանկական խաղահրապարակներից նրանով, որ նախատեսված է մարդկանց լայն շրջանակի զվարճանքի համար։ Իսկ ի տարբերություն տոնավաճառների և ժողովրդական զբոսահանդեսների, որոնք ժամանակավոր են և շարժական, զվարճանքի այգիները ստացիոնար են և նախատեսված են երկարատև գործելու համար։ Երբեմն զբոսայգին լինում է թեմատիկ, որը զվարճանքի այգի է՝ ատրակցիոններով, շրջապատող դեկորացիաներով, և որի սպասարկող անձնակազմը ոճավորված է որոշակի թեմայի շուրջ, օրինակ՝ Վայրի արևմուտք կամ Ծովահենների կղզի և այլ թեմաներով։