Էդմունդ Հիլարի
From Wikipedia, the free encyclopedia
Սըր Էդմունդ Պերսիվալ Հիլարի (անգլ.՝ Sir Edmund Percival Hillary, հուլիսի 20, 1919(1919-07-20)[3][4][5][…], Օքլենդ, Դոմինիոն Նոր Զելանդիա, Բրիտանական կայսրություն[3][6][7] - հունվարի 11, 2008(2008-01-11)[8][4][5][…], Օքլենդ Սիթի, Օքլենդ, Նոր Զելանդիա[9][10]), նորզելանդացի հետազոտող և ալպինիստ, Էվերեստի (Ջոմոլունգմա) առաջին նվաճողը (մայիսի 29, 1953 թ.` Տենցինգ Նորգեյի հետ միասին[17])։ Նեպալի «պատվավոր քաղաքացի»։ Ալպինիզմով սկսել է հետաքրքրվել դեռևս դպրոցական տարիներից, իսկ 1939 թվականին նվաճեց 1933 մետր բարձրություն ունեցող Օլիվյե նորզելանդական լեռը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայել է Նոր Զելանդիայի օդուժում։ 1951 թվականին մասնակցել է դեպի Էվերեստ հետախուզական արշավին։ 1957-1958 թվականներին Հիլարին Վիվիան Ֆուկսի հետ կտրել-անցել է Անտարկտիդան։ Մասնակցել է նաև դեպի Հյուսիսային բևեռ կազմակերպված արշավին։
Էդմունդ Հիլարի անգլ.՝ Edmund Percival Hillary[1][2] | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 20, 1919(1919-07-20)[3][4][5][…] |
Ծննդավայր | Օքլենդ, Դոմինիոն Նոր Զելանդիա, Բրիտանական կայսրություն[3][6][7] |
Մահացել է | հունվարի 11, 2008(2008-01-11)[8][4][5][…] (88 տարեկան) |
Մահվան վայր | Օքլենդ Սիթի, Օքլենդ, Նոր Զելանդիա[9][10] |
Գերեզման | Hauraki Gulf / Tīkapa Moana |
Քաղաքացիություն | Նոր Զելանդիա[11][12][13] |
Կրթություն | Օքլենդի միջնակարգ դպրոց և Օքլենդի համալսարան |
Մասնագիտություն | ճանապարհորդ հետազոտող, բարեգործ, մեղվաբույծ, դիվանագետ, ինքնակենսագիր և լեռնագնաց |
Ամուսին | Ջուն Հիլարի և Լուիզա Մերի Ռոուզ |
Ծնողներ | հայր՝ Պերսիվալ Ավգուստես Հիլարի[14], մայր՝ Գերթրուդ Քլարք[14] |
Զբաղեցրած պաշտոններ | ambassador of New Zealand to Nepal? |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Peter Hillary? |
Ստորագրություն | |
Edmund Hillary Վիքիպահեստում |
Էվերեստի նվաճումից հետո Հիլարին իր կյանքի մեծ մասը նվիրել է արևելա-հիմալայան շերպ ժողովրդին օգնելուն։ Հիլարիի ջանքերի շնորհիվ Հիմալայների մեկուսացված վայրերում կառուցվեցին բազմաթիվ դպրոցներ և հիվանդանոցներ։
Էդմունդ Հիլարին վախճանվել է 2008 թվականի հունվարի 11-ին՝ 88 տարեկան հասակում[18]։