Էլիս Քուփեր
From Wikipedia, the free encyclopedia
Էլիս Քուփեր (անգլ.՝ Alice Cooper) (Վինսենթ Դեյմոն Ֆուրնիեր անգլ.՝ Vincent Damon Furnier փետրվարի 4, 1948(1948-02-04)[1][1][2][…], Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ[3])[7], ամերիկացի երգիչ, կոմպոզիտոր և դերասան։ Քուփերը եղել է առաջին շոկ-ռոքերներից և ըստ All Music Guide-ի դարձել է այդ ժանրի արքա, նրա նորարական աշխատանքները ընդլայնեցին ռոք աստղի բեմական հնարավորությունները[8]։
Էլիս Քուփեր | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Alice Cooper |
Ի ծնե անուն | Վինսենթ Դեյմոն Ֆուրնիեր |
Նաև հայտնի է որպես | Alice Cooper |
Ծնվել է | փետրվարի 4, 1948(1948-02-04)[1][1][2][…] (76 տարեկան) Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ[3] |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | Հարդ ռոք, Մետալ, Շոկ ռոք, Գլեմ ռոք |
Մասնագիտություն | երգիչ, կոմպոզիտոր, դերասան |
Գործիքներ | վոկալ, կիթառ, շրթնահարմոն |
Գործունեություն | 1963-ից այժմ |
Լեյբլ | Straight Records, Warner Bros. Records, Atlantic Records, MCA Records, Epic Records, Spitfire Records, Eagle Records, New West Records, Universal Music Enterprises |
Կրթություն | Cortez High School? և Glendale Community College? |
Անդամակցություն | Alice Cooper? |
Ամուսին | Sheryl Cooper? |
Պարգևներ | |
Կայք | alicecooper.com |
Alice Cooper Վիքիպահեստում |
Էլիս Քուփեր խմբի անդամներն էին՝ Ֆուրնիենը՝ վոկալ և շրթնահարմոն, կիթառ՝ Գլեն Բաքսթոն, ռիթմիկ կիթառ՝ Մայքլ Օուեն Բրյուս, բասս կիթառ՝ Դենիս Դանուուեյ և հարվածայիյն գործիքներ՝ Նիլ Սմիթ։ Իրական Էլիս Քուփեր խումբը ներխուժել է միաջազգային երաժշտություն իր 1971 թվականին I'm Eighteen («Ես տասնըութ տարեկան եմ») հիթով, Love It to Death («Սիրիր դա միջև մահ») ալբոմից։ Խումբը հասել է իր գագաթնակետին իր 1973 թվականի Billion Dollar Babies («Մեկ միլլիարդ դոլար փոքրիկներ») ալբոմով։
Ֆուրնիենը խումբը անվանել է իր անունով 1970-ականներին և սկսել է իր սոլո կարիերան Welcome to My Nightmare («Բարի գալուստ իմ մղձավանջ») ալբոմով։ 2011 թվականին նա թողարկել է Welcome 2 My Nightmare ալբոմը, իր 18-րդ ալբոմը որպես մենակատար արտիստ և ընդհանուր 26-րդ ալբոմը։ Ընդլայնելով Դեթրոյդից իր ռոք արմատները իր կարիերայում Քուփերը փորձել է իրեն երաժշտական մի շարք ժանրերում, այդ թվում՝ արտ ռոք, հարդ ռոք, մետալ, նոր ալիք, Փոփ ռոք, էքսպերիմենտալ ռոք և արդյունաբերական ռոք։
The Rolling Stone Album Guide-ը համարել է Էլիս Քուփերին աշխարհի «ամենասիրելի մետալ կատարող»[9]։ Նա ձևափոխում է հեվի մետալի տեսքը և ձայնը, և համարվել է առաջին արտիստը, ով «առաջին անգամ ներդրել է սարսափ պատկերներ Ռոքնռոլի մեջ, և նրա արվեստը մշտապես ձևափոխվում է ժանրի»[10]։ Երաժշտությունից հեռու, Քուփերը դերասան է, գոլֆ խաղացող և 2004 թվականից՝ հայտնի ռադիո դիջեյ։
2011 թվականին Էլիս Քուփեր խումբը հրավիրվում է Ռոքնռոլի փառքի սրահ[11]։