Էլլա Ֆիցջերալդ
From Wikipedia, the free encyclopedia
Էլլա Ջեյն Ֆիցջերալդ (անգլ.՝ Ella Jane Fitzgerald; ապրիլի 25, 1917(1917-04-25)[4][5][6][…], Նյուփորտ Նյուս, Վիրջինիա, ԱՄՆ[7][7] - հունիսի 15, 1996(1996-06-15)[8][4][5][…], Բևերլի Հիլզ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[7]), ամերիկացի ջազային երգչուհի, ջազային երաժշտության պատմության մեջ ամենահզոր վոկալ ունեցողներից մեկը («Ջազի առաջին լեդի», «Երգի առաջին լեդի»[9]), հայտնի է նաև «Լեդի Էլլա» անունով, ունեցել է 3 օկտավա հզորությամբ ձայն, եղել է սկետի և ձայնային իմպրոզիվացիաների վարպետ։ 13 անգամ առաջադրվել է «Գրեմմի» մրցանակի[10] ի, 1987 թվականին ԱՄՆ-ի Ազգային արվեստի[11], իսկ 1992 թվականին Անկախության նախագահական մեդալակիր է[12], Արվեստի և մշակույթի կավալերի շքանշանակիր (Ֆրանսիա 1992)[13][14]։ Իր 50-ամյա գործունեության ընթացքում թողարկել է ավելի քան 90 ալբոմ և ժողովածու՝ ինչպես սոլո, այնպես էլ այլ հայտնի ջազային երաժիշտների մասնակցությամբ, այդ թվում՝ Դյուկ Էլինգտոնի, Լուի Արմսթրոնգի, Քուիսնի Ջոնսոնի, Կաունտ Բեյսի, Ջո Պասի, Օսկար Պիտերսոնի։ Ֆիցջերալդի տաղանդին մեծ գնահատական են տվել անվանի կոմպոզիտորներ Կոուլ Պորտերը, Իրվինգ Բերլինը, Անտոնիու կարլոս Ժոբինը, պոետ-երաժիշտներ Այրա Գերշվինը, Ջոն Մերսորը։ Ողջ կյանքի ընթացքում վաճառվել է երգչուհու ձայնագրությունների ավելի քան 40 միլիոն ձայնասկավառակ[15]։
Էլլա Ֆիցջերալդ | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Ella Fitzgerald |
Ի ծնե անուն | անգլ.՝ Ella Jane Fitzgerald |
Նաև հայտնի է որպես | «Լեդի Էլլա», «Ջազի առաջին լեդի» |
Ծնվել է | 1917 ապրիլի 25 Նյուփորթ Նյուս, Վիրջինիա |
Երկիր | ԱՄՆ |
Մահացել է | հունիսի 15, 1996(1996-06-15) (տարիքը 79) Բևերլի Հիլզ, Կալիֆորնիա, ԱՄՆ |
Գերեզման | Ինգլվուդ Պարկ |
Ժանրեր | ջազ, սվինգ, փոփ |
Մասնագիտություն | երգչուհի |
Երգչաձայն | մեցցո-սոպրանո |
Գործիքներ | դաշնամուր և վոկալ[1] |
Գործունեություն | 1934-1993 |
Լեյբլ | Decca Records, Verve Records |
Կապված | Դյուկ Էլինգթոն Լուի Արմսթրոնգ Քոուլ Փորթեր Քուինսի Ջոնս Քաունթ Բեյսի Իրվինգ Բեռլին |
Ամուսին | Ռեյ Բրաուն |
Պարգևներ | |
Կայք | ellafitzgerald.com |
Ella Fitzgerald Վիքիպահեստում |