Էհուդ Բարաք
իսրայելցի քաղաքական գործիչ, Իսրայելի վարչապետ / From Wikipedia, the free encyclopedia
Էհուդ Բարաք (եբրայերեն՝ אֵהוּד בָּרָק, ծնվ Էհուդ Բրոք, փետրվարի 12, 1942(1942-02-12)[1][2][3][…], Mishmar HaSharon, Պաղեստին), Իսրայելի գեներալ և քաղաքական գործիչ, որը 1999-2001 թվականներին ծառայել է որպես տասներորդ վարչապետ։ Նա Իսրայելի Լեյբորիստական կուսակցության առաջնորդն էր մինչև 2011 թվականի հունվարը[5]։ Նախկինում նա զբաղեցրել էր Իսրայելի պաշտպանության նախարարի և փոխվարչապետի պաշտոնները Էհուդ Օլմերտի կառավարությունում, իսկ հետագայում՝ փոխվարչապետի պաշտոնը Բենյամին Նեթանյահուի՝ երկրորդ՝ 2007-2013 կառավարությունում, քանզի նա քաղաքականությունից հեռացել էր իր պաշտոնավարման ավարտին[6]։ Նա քաղաքականություն է վերադարձել 2019 թվականի հունիսին, որպես նոր՝ Իսրայելի դեմոկրատական, կուսակցության հիմնադիր[7]։
Էհուդ Բարաք եբրայերեն՝ אהוד ברק | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 12, 1942(1942-02-12)[1][2][3][…] (82 տարեկան) |
Ծննդավայր | Mishmar HaSharon, Պաղեստին |
Քաղաքացիություն | Իսրայել |
Մայրենի լեզու | եբրայերեն |
Կրթություն | Սթենֆորդի համալսարան և Երուսաղեմի հրեական համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, դիվանագետ և սպա |
Ամուսին | Nava Barak? և Nili Priel? |
Զբաղեցրած պաշտոններ | Իսրայելի վարչապետ, Գլխավոր շտաբի պետ, Իսրայելի արտաքին գործերի նախարար, Minister of Tourism?, Իսրայելի պաշտպանության նախարար, Իսրայելի պաշտպանության նախարար, սրայելի գյուղատնտեսության նախարար, Քնեսեթի պատգամավոր, Քնեսեթի պատգամավոր, Իսրայելի փոխվարչապետ, Քնեսեթի պատգամավոր և Քնեսեթի պատգամավոր |
Կուսակցություն | Democratic Israel? |
Պարգևներ և մրցանակներ | |
Ստորագրություն | |
Ehud Barak Վիքիպահեստում |
Որպես Իսրայելի բանակի գեներալ լեյտենանտ (Rav Aluf) Իսրայելի պաշտպանության բանակում (IDF), Բարաքը, ևս երկուսի հետ կիսում էր Իսրայելի պատմության մեջ ամենաշատ տիտղոսներ ունեցող զինվորականի համբավը։ Նա մասնակցել էր բազմաթիվ մարտերի և մարտական առաքելությունների։ 1991 թվականին նա նշանակվել էր Գլխավոր շտաբի պետ և ծառայել մինչ 1995 թվականը։ Նա ավարտել է ֆիզիկայի, մաթեմատիկայի և տնտեսագիտության բաժինները Երուսաղեմի հրեական և Սթենֆորդի համալսարաններում։