Էմոջի
From Wikipedia, the free encyclopedia
Էմոջի կամ էմոձի (ճապ.՝ 絵 - նկար և 文字 - նշան, սիմվոլ, արտասանությունը՝ [emodʑi]), գաղափարագրերի և սմայլիկների լեզու, որն օգտագործում են էլեկտրոնային նամակներում և կայքէջերում։ Այդ գրաֆիկական լեզուն, որտեղ բառերի փոխարեն օգտագործում են նկարների զուգակցումը՝ հայտնվել է Ճապոնիայում և տարածվել է ամբողջ աշխարհում։ Սկզբնական էմոջին պիկտոգրամի նման էր, որտեղ նշաններն օգտագործվում էին ինչպես ASCII-էմոտիկաներում, բայց սպառման ավելի լայն տարածում ունեին, իսկ սրբապատկերները կարգավորված էին ստեղնաշարում, որը մատչելի դարձավ նաև բջջային սարքերում։ Որոշ էմոջիների նշաններ ունեին հատուկ նշանակություն ճապոնական մշակույթում, օրինակ՝ խոնարհվող բիզնեսմենը, սպիտակ ծաղիկը, որը նշանակում է տնային աշխատանքի հիանալի կատարում, կամ հայտնի ուտելիքների նշանների խումբ՝ ռամեն, դանգո, օնիգիրի և սուշի։
Էմոջի | |
---|---|
տեսակ | նշանագրություն |
ստեղծման երկիր | Ճապոնիա |
կայք | |
Ծանոթագրություններ | |
Emoji Վիքիպահեստում |
Էմոջիի համեմատ, էմոտիկաները առաջացել են որպես տպագրական միջոցներով զգացմունքներ արտահայտող նկարներ։ Բայց, որոշ էմոջիներ, որոնք ունեին դեմքի տեսք՝ դասում են էմոտիկաներին[1]։