Էռնեստո Սեդիլյո
From Wikipedia, the free encyclopedia
Էռնեստո Սեդիլյո Պոնսե դե Լեոն (իսպ.՝ Ernesto Zedillo Ponce de León, իսպաներեն արտասանությունը՝ [eɾˈnesto seˈðiʝo], դեկտեմբերի 27, 1951(1951-12-27)[1][2][3][…], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[4]), մեքսիկացի տնտեսագետ և քաղաքական գործիչ։ 1994 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2000 թվականի նոյեմբերի 30-ը եղել է Մեքսիկայի նախագահ, որպես Ինստիտուցիոնալ հեղափոխական կուսակցության կողմից վերջին՝ 71-րդ անգամ առաջադրվող Մեքսիկայի նախագահներից։
Էռնեստո Սեդիլյո | |
Կուսակցություն՝ | Ինստիտուցիոնալ հեղափոխական կուսակցություն և Q6064551? |
---|---|
Կրթություն՝ | Ազգային պոլիտեխնիկական ինստիտուտ և Եյլի համալսարան |
Մասնագիտություն՝ | տնտեսագետ, համալսարանի դասախոս, հեղինակ և քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | դեկտեմբերի 27, 1951(1951-12-27)[1][2][3][…] (72 տարեկան) |
Ծննդավայր | Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[4] |
Քաղաքացիություն | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Նախագահության օրոք նա բախվեց Մեքսիկայի պատմության մեջ վատագույն տնտեսական ճգնաժամին, որը սկսվեց պաշտոնը ստանձնելուց ընդամենը մի քանի շաբաթ հետո[12][13]։ Նա սահմանազատվեց իրեն նախորդող Կառլոս Սալինաս դե Գորտերից` նրա քաղաքականությանը մեղադրելով ճգնաժամի մեջ (թեև Նախագահ Սեդիլյոն չէր շեղվել իր երկու նախորդների նեոլիբերալ քաղաքականությունից)[12][14] և վերահսկում էր նրա եղբոր՝ Ռաուլ Սալինաս դե Գորտերի ձերբակալությունը[15]։ Նրա վարչակազմը նկատելի դարձավ մասնավորապես EZLN-ի (Ազգային Ազատագրական Զապատիստա Բանակ) և Համաժողովրդական հեղափոխական բանակի հետ բախումների վերսկսմամբ[16], Fobaproa-ի հակասական իրականացմամբ՝ ազգային բանկային համակարգը փրկելու համար[17], քաղաքական բարեփոխմամբ, որը Դաշնային շրջանի (Մեքսիկական քաղաք) բնակիչներին թույլ տվեց իրենց համար քաղաքապետ ընտրել, և պետական ուժերի կողմից կազմակերպված Ագուաս Բլանկասի և Ակտեալի կոտորածների իրականացմամբ[18][19]։
Չնայած Սեդիլյոյի քաղաքականությունը հնարավորություն տվեց Մեքսիկային դուրս գալ տնտեսական ճգնաժամից և վերականգնել աճը, բայց արդեն յոթ տասնամյակ կառավարող Ինստիտուցիոնալ հեղափոխական կուսակցությունից ժողովրդի դժգոհությունը հանգեցրեց նրան, որ կուսակցությունը առաջին անգամ կորցրեց իր օրենսդրական մեծամասնությունը 1997 թվականի ընտրություններում[20], և 2000 թվականի ընտրություններում աջակենտրոն ընդդիմության Ազգային գործունեություն կուսակցության թեկնածու Վիսենտե Ֆոքսը հաղթեց Հանրապետության նախագահական ընտրություններում՝ վերջ դնելով Ինստիտուցիոնալ հեղափոխական կուսակցության 71 տարի շարունակվող կառավարմանը[21]։ Ինստիտուցիոնալ հեղափոխական կուսակցության պարտությունը ընդունելն ու իշխանության խաղաղ ճանապարհով իր իրավահաջորդին հանձնելը կառավարման վերջին ամիսներին բարելավեցին Սեդիլյոյի իմիջը, և նա հեռացավ պաշտոնից 60% հաստատման վարկանիշով[22]։
2000 թվականին նախագահի պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո Սեդիլյոն հանդիսացավ գլոբալիզացիայի հարցերով առաջատար ձայնը, հատկապես նրա ազդեցությունը մեծ էր զարգացած և զարգացող երկրների հարաբերությունների վրա։