Թոմ Հենքս
From Wikipedia, the free encyclopedia
Թոմ Հենքս, (անգլ.՝ Tom Hanks, իսկական անուն ազգանունը՝ Թոմաս Ջեֆֆրի Հենքս, հուլիսի 9, 1956(1956-07-09)[6][7][8][…], Կոնկորդ, Քոնտրա Քոստա շրջան, Կալիֆոռնիա), ամերիկացի կինոդերասան, նաև պրոդյուսեր, սցենարիստ, ռեժիսոր և կոմպոզիտոր, Օսկարի կրկնակի դափնեկիր։ Հայտնի է ինչպես կատակերգական, այնպես էլ դրամատիկ դերերով. Հենքսը հանդիսանում է աշխարհում ամենատարածված և ճանաչելի կինոդերասաններից մեկը, և այն լայնորեն դիտվում է որպես ամերիկյան մշակութային կերպար։ Հենքսի ֆիլմերը հավաքել են ավելի քան 4,9 միլիարդ դոլար Հյուսիսային Ամերիկայում և ավելի քան 9,96 միլիարդ դոլար ամբողջ աշխարհում, նրան դարձնելով Հյուսիսային Ամերիկայի հինգերորդ ամենաբարձր վարկանիշ ունեցող դերասանը։
«Օսկարի» պատմության մեջ միայն դերասաններ Թոմ Հենքսին և Սփենսեր Թրեյսիին է հաջողվել երկու անգամ անընդմեջ արժանանալ «Օսկարի» Լավագույն դերասանի համար անվանակարգում։