Թրակիա (ավտոմայրուղի)
From Wikipedia, the free encyclopedia
Թրակիա A1 ավտոմայրուղի (բուլղար․՝ Автомагистрала A1 „Тракия“) կամ Թրակիայի ավտոմայրուղի, ավտոմայրուղի Բուլղարիայում, որը միացնում է Սոֆիան (սկիզբ), Պլովդիվը և Բուրգասը (ավարտ)։ Անվանվել է համանուն պատմական շրջանի պատվին, որի մի մասը մտել է Բուլղարիայի կազմի մեջ։ Ընդհանուր երկարությունը 360 կմ է։ Մայրուղու վերջին հատվածի պաշտոնական բացումը եղել է 2013 թվականի հուլիսի 15-ին[1], իսկ շինարարությունն ընթացել է ավելի քան 40 տարի[2]։ Թրակիայի ավտոմայրուղին ներկայումս առաջինն է երկրում իր երկարությամբ․ A2 «Խեմուս» ավտոմայրուղու երկարությունը 167 կմ է՝ ծրագրված 433 կմ-ի փոխարեն։
Թրակիա A1 | |
---|---|
Երկիր | Բուլղարիա |
Մաս է կազմում | Եվրոպական Ե80 ավտոմայրուղի |
Ճանապարհների համակարգ | motorways in Bulgaria? |
Կարգավիճակ | գործող |
Երկարություն | 360 կմ |
Սկիզբ | Սոֆիա |
Որ բնակավայրով | Պազարջիկ, Պլովդիվ, Ստարա Զագորա և Յամբոլ |
Ավարտ | Բուրգաս |
Ճանապարհի ծածկույթ | ասֆալտ |
Բացման ամսաթիվ | հուլիսի 15, 2013 |
A1-ը միանում է Սոֆիայի օղակաձև ճանապարհի արևմտյան մասին և թույլ է տալիս արագ դուրս գալ A2 «Խեմուս» և A3 «Լյուլին» ավտոմայրուղիներ։ Հետագայում հնարավոր է միանա նաև A7 «Կալոտինա»-ի հետ և Սոֆիայի հյուսիսային անցատեղիին՝ Սոֆիայի երթևեկության խտությունը թեթևացնելու համար։ Ամենավերջում՝ Բուրգասի մոտ Թրակիայի ավտոմայրուղին միանում է A5 «Չերնո Մորե»-ին, որը հնարավորություն է տալիս ավելի արագ հասնել Վառնա և սևծովյան առողջավայրեր։ 169-րդ կմ-ի վրա՝ Օրիզովո ճանապարհային հանգույցի վրա կա ճամփաբաժան՝ տանող A4 «Մարիցա», որը Թրակիայի ավտոմայրուղին միացնում է թուրքական սահմանով անցնող ճանապարհն (Կապիտան Անդրեևո բնակավայր)։ Հանգույցը գտնվում է Պլովդիվի և Չիրպանի միջև՝ Պերվոմայից մոտավորապես 5 կմ հյուսիս։