Թրանսփարենսի ինթերնեշնլ
From Wikipedia, the free encyclopedia
Transparency International, կոռուպցիայի դեմ պայքարի և ամբողջ աշխարհում կոռուպցիայի մակարդակի ուսումնասիրման համար նախատեսված ոչ կառավարական միջազգային կազմակերպություն։ Transparency International-ի միջազգային շարժումը հիմնադրվել է 1993 թվականին Բեռլինում։ Դրա հիմնադիրներն է Համաշխարհային բանկի Արևելյան Աֆրիկայի գծով նախկին տնօրեն Պետեր Այգենը։ Այս պահին կազմակերպության մասնաճյուղերը գործում են աշխարհի ավելի քան 100 երկրներում[2]։
Թրանսփարենսի ինթերնեշնլ | |
---|---|
Տեսակ | միջազգային ոչ կառավարական կազմակերպություն և Միջազգային կազմակերպություն |
Երկիր | Գերմանիա |
Հապավում | TI |
Հիմնադրված | մայիս 1993 |
Գլխադասային գրասենյակ | Բեռլին, Գերմանիա |
Գլխավոր քարտուղար | François Valérian?[1] |
Ղեկավար | Patricia Moreira? |
Հիմնադիր | Peter Eigen?, John Githongo?, Jeremy Pope?, Kamal Hossain?, Obiageli Katryn Ezekwesili? և Dolores Español? |
Կայք | transparency.am |
Կազմակերպությունը հրապարակում է կոռուպցիայի վերաբերյալ տարբեր հետազոտություններ, այդ թվում՝ Համաշխարհային կոռուպցիայի բարոմետրը և Կոռուպցիայի ընկալման ինդեքսը։ Transparency International-ն ունի Գերմանիայում գրանցված ոչ կառավարական ասոցիացիայի իրավաբանական կարգավիճակ։ Բեռլինի գրասենյակը կազմակերպության գլխավոր մասնաճյուղն է։ Նրա անդամների թիվը մի քանի մարդուց հասել է ավելի քան 100 ազգային բաժանմունքների, որոնք զբաղվում են այդ երկրներում կոռուպցիայի դեմ պայքարով[3]։ Transparency International-ը հաստատել է 2017 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգների ազգային բաժանմունքի հավատարմագրման բացակայության փաստը։
Ըստ Global Go To Think Tank-ի 2016 թվականի զեկույցի՝ Transparency International-ն «աշխարհի լավագույն ուղեղային կենտրոններ (ոչ ԱՄՆ-ում)» կատեգորիայում 100-ից զբաղեցրել է 9-րդ տեղը, իսկ «աշխարհի լավագույն ուղեղային կենտրոններ (ԱՄՆ-ում և ԱՄՆ-ից դուրս)» կատեգորիայում 150-ից՝ 27-րդ տեղը։
2014 թվականի դեկտեմբերին կազմակերպության վարչության նախագահ է ընտրվել Խոսե Ուգասը՝ Պերուի նախկին հատուկ պետական դատախազը։ Խոսե Ուգասը պատասխանատվության է ենթարկել կոռուպցիայի մեջ մեղադրավող մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների։ Ավելին, նա հիմնական դեր է խաղացել Պերուի նախկին նախագահ Ալբերտո Ֆուխիմորիի և Պերուի ազգային հետախուզության նախկին ղեկավար Վլադիմիր Մոնտեսինոսի դեմ կոռուպցիայի գործում[4]։